КАРЕН ГАМЛЕТОВИЧ ХАЧАТРЯН

КАРЕН ГАМЛЕТОВИЧ ХАЧАТРЯН, доктор исторических наук, родился 25-го мая 1969 года в г. Ереване. В 1986 г. поступил на исторический факультет Белорусского государственного университета. В 1987-1989 гг. служил в рядах Советской Армии. В 1989 г. перевелся на исторический факультет Ереванского государственного университета, который окончил в 1993 году. В 1995 году поступил на работу в Институт истории НАН РА. В 1998 году защитил кандидатскую диссертацию. В 1999–2008 гг. занимал должность ученого секретаря института, являлся ученым секретарем специализированного совета ВАК РА по специальности “История Армении”. С 2008 года К. Хачатрян занимает должность заместителя директора Института истории по науке, является ведущим научным сотрудником института. В 2015 г. успешно защитил докторскую диссертацию по теме “Армения в системе военно-промышленного комплекса СССР (1922–1991 гг.)”.

В 2003-2009 гг. К Хачатрян по совместительству являлся деканом факультета Международных отношений Ереванского университета “Грачья Ачарян”. С 2009 г. заведует кафедрой Истории и международных отношений магистратуры Международного научно-образовательного центра НАН РА, преподает курс лекций по “Истории дипломатии и международных отношений”. К. Хачатрян преподает также курс лекций по “Истории России 17-20 вв.” студентам исторического факультета ЕГУ.

К. Хачатрян автор трех монографий: “Великий друг армянского народа – Н.И. Рыжков” (Е., 2004), “Армяно-российские отношения в 1920-1922 годах” (Е., 2007), “Армения в системе военно-промышленного комплекса СССР (1922–1991 гг.)” (Е., 2015), более 50-ти научных статей и работ. Соавтор, составитель и редактор академического многотомника и нескольких школьных учебников по “Истории Армении”, книг, сборников документов и материалов: “Территориальные потери Советской Армении и НКАО в 1920-1930-ых годах” (Е., 2015), “Из истории армяно-украин­ских, венгерских и молдавских отношений” (Е., 2012), “Борьба армян за воссоединение НКАО с Советской Арменией (1923-1989)” (Е., 2011), “Обращения и заявления армян за воссоединение НКАО с Советской Арменией (1988-1989 гг.)” (Е., 2014) и др.

К. Хачатрян с докладами и лекциями выступал на многочисленных республиканских и международных научно-практических конференциях, семинарах, летних школах молодых историков СНГ и др. Под его научным руководством 2 аспиранта успешно защитили кандидатские диссертации.

К. Хачатрян женат, имеет сына и дочь.

2016թ. լույս տեսած գրքեր

Ազիզբեկյան Ռուբեն. Մերձդնեստրյան հակամարտությունը (պատմություն և ար­դ­իա­կա­նութ­յուն): Թեմատիկ դասախոսություններ, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2016, 140 էջ:

Մագիստրոսական դասընթացը վերաբերում է խորհդային տարածքում առկա հակամարտություններից մեկին՝ Մերձդնեստրյանին, որը պատմության մեջ մտել է իբրև «սառեցված» հակամարտություն: Վեր են հանված վերջինի հիմնական նախադրյալները, էությունն ու առանձնահատկությունները, ներկայացված է կարգավորման գործընթացը 20-րդ դ. վերջից մինչև 21-րդ դ. երկրորդ տասնամյակի կեսերը:
Աշխատանքը հասցեագրված է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության կրթական ծրագրերի ուսանողներին, պատմաբաններին, քաղաքագետներին, միջազգայնագետներին և կոնֆլիկտաբաններին:


Մելիքյան Կարինե, Հայոց եկեղեցու դիրքն Ընդհանրական քրիստոնեական եկեղեցու համակարգում IV-VI դարի I կեսին, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2016, 263 էջ:

Ներկա ուսումնասիրությամբ քննության է ենթարկվում Հայոց եկեղեցու դիրքն Ընդհանրական քրիստոնեական եկեղեցու համակարգում IV-VI դարի I կեսին: Քննության հիմքում ընկած է մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ Հայոց եկեղեցու հարաբերությունների բնույթի, դավանական տարատեսակ խնդիրների ու հոգևոր ավանդույթների շուրջ նրա որդեգրած դիրքորոշման ու վերաբերմունքի, ինչպես նաև Ընդհանրական քրիստոնեական եկեղեցու համակարգում վերջինիս հետ Հայոց եկեղեցու ունեցած ընդհանրությունների և յուրօրինակ դիրքը պայմանավորող բազում առանձնահատկությունների հանգամանալից վերլուծությունը: 


haykakan hamaynqner khshm

Ալեքսանյան Հովհաննես, Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1941–1991 թթ., Եր., Պատմության ինստիտուտ, 2016, 185  էջ:
Աշխատությունը ներկայացնում է Հայկական ԽՍՀ սահմաններից դուրս, միութենական հանրապետություններում բնակվող հայկական համայնքների և հայաբնակ կենտրոնների հայության պատամաժողովրդագրական գործընթացները հետպատերազմյան տասնամյակններից մինչև ԽՍՀՄ փլուզումն ընկած ժամանակահատվածում: Սկզբնաղբյուրների և գրականության քննական ուսումնասիրման արդյունքում ներկայացվում է ավելի քան 1 մլն. մարդ կազմող հայության հասարակական-քաղաքական և կրթամշակութային կյանքը, համայնքային կյանքի վերելքի ու վայրէջքի ընթացքը: Ուսումնասիրությունը կարող է լրացնել ԽՍՀՄ տարածքի հայկական համայնքների պատմության դեռևս բաց մնացած շատ էջեր: Աշխատությունն օգտակար է  խորհրդային և հետխորհրդային տարածքի հայկական համայնքների պատմության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցող լայն հասարակայնության համար: 


Վանցյան Գրիգոր, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, Եր.: Պատմության ինստիտուտ, 2016, 421 էջ:

Գրքում ներկայացված են անվանի լեզվաբան, հայագետ, մանկավարժ Գրիգոր Վանցյանի (1870-1908) կյանքին և ստեղծագործությանն առնչվող գործերը՝ գրախոսականներ, նամակներ ու հեռագրեր, կենսագրական համառոտ տեղեկություններ, մահախոսականներ, աղբյուրագիտական տեղեկություններ, ուսումնասիրություններ ու այլևայլ նյութեր: Առանձին բաժնով ներկայացված են Գր. Վանցյանի ու Հովհ. Թումանյանի փոխհարաբերություններին վերաբերող նյութերը, որոնցից Հովհ. Թումանյանին ուղղված Գր. Վանցյանի թվով տասնչորս ձեռագիր նամակները հրատարակվում են առաջին անգամ: 


Iraqi hay gaghuty

Oհանեան Սեդա, Իրաքի հայ համայնքը 20-րդ դարուն, Եր., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2016, 293 էջ:
Աշխատութիւնը նուիրուած է Իրաքահայ բազմադարեայ պատմութեան նորագոյն պատմաշրջանի անցուդարձերուն, երբ 20-րդ դարու Առաջին աշխարհամարտի ընթացքին, գաղթօճախը ընդունեց իր մէջ Արեւմտեան Հայաստանի տարբեր շրջաններէն, յա՛տկապէս Վասպուրական աշխարհի զանազան գաւառներէն, գիւղերէն, նա՛եւ Ատրպատականի և Թուրքիայի հայաբնակ տարբեր բնակավայրերէն բռնագաղթուած բազմահազար հայ ժողովուրդը:
Ժամանակագրական առումով աշխատութիւնը կ’ընդգրկէ այս ժողովուրդին մէկ դարեայ (20-րդ դար) յոյժ կարեւոր պատմաշրջանի դէպքերն ու դէմքերը, գաղթականութեան հետ առընչուող բազմապիսի խնդիրներն ու լուծումները, առաջին և երկրորդ զանգուածային ներգաղթը, եկեղեցական, հասարակական-տնտեսական, կրթամշակութային և մարզական գործունէութիւնը: Օգտագործուած են Գաղթականութեան Կոմիտէի և Միջագետքի Տարագրելոց Յանձնախումբի ցարդ չհրատարակուած փաստաթուղթերը, գաղթական ժողովուրդի վիճակագրութիւնը և այլեւայլ նամակագրութիւնները՝ փոխանակուած Հայ Ազգային Պատուիրակութեան, Տարագրելոց Յանձնախումբի և Գաղթականութեան կոմիտէի միջեւ, որոնցմով հարուստ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Արխիւին պահադարանները, ինչպէս նաեւ Գաղթականութեան կոմիտէի ատենապետ՝ Լեւոն Շաղոյեանի անձնական արխիւը, մէկէ աւելի ականատեսներու յուշագրութիւնները, և բնականաբար հասարակական կազմակերպութիւններու յոբելինական յուշամատեանները եւ այլն :
Գիրքը նախատեսուած է սփիւռքագէտ-պատմաբաններուն և ընթերցող լայն հասարակայնութեան համար:


Ութուջյան Աղավնի, պատմագիտական միտքը XIV-XVII դարերում, Երևան, 2016, էջ:
Ուսումնասիրությունն ընդգրկում է ժամանակաշրջանին բնորոշ քաղաքական, տնտեսական ու մշակութային անկման պայմաններում հայտնված հայ պատմագիտական մտքի անցած ուղին: Պատմագիտական կուռ և ընդարձակ ատաղձ ունեցող երկասիրություններին փոխարինելու եկան ձեռագրաց հիշատակարաններն ու մանր ժամանակագրությունները, ողբերն ու վարքերը: Նման պայմաններում, սակայն, կարծես հրաշքով, XIV-XVII դ. ու-նեցան նաև եզակի պատմագիրներ: Դա հայ ոգու և մտավոր ներուժի մի զարմանալի, անհնարին թվացող դրսևորում էր:
Հասցեագրվում է հայագետներին և ընթերցող հասարակայնությանը:


Kertox_hakakoltntesayin

Ստեփան Կերտող. 1930 թ. հակակոլտնտեսային ապստամբական ելույթները Դարալագյազի (Վայոց Ձորի) գավառում և Հայաստանի մյուս շրջաններում, Երևան, 2016, էջ:
Գիրքը նվիրված է 1930 թ. տեղի ունեցած հակակոլտնտեսային ապստամբական ելույթներին Դարալագյազի (Վայոց Ձորի) գավառում և Հայաստանի մյուս շրջաններում: Աշխատությունը գրված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության արխիվի կարճված գործերի ֆոնդերի (ԿԳՖ) և Հայաստանի ազգային արխիվի նյութերի հիման վրա:


Tatul_krpean_Getashen

Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը. Ի. Վ. Բարսեղյան-Կրպեյան. Երևան, 2016, 257 էջ:
Մենագրությունում լուսաբանվում և վերլուծվում են Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանում 1988-1991 թթ. մայիս ժամանակահատվածում (Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանում) Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ հայ ազգային-ազատագրական պայքարի վերելքը, ընդհատակում կամավորական ջոկատների կազմավորումը և գործունեությունը, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գլխավորությամբ 8-ամսյա ինքնապաշտպանությունը, խորհրդա-ադրբեջանական «Օղակ» ռազմական գործողության նախապատրաստումը և ծավալումը, Գետաշենի ենթաշրջանի հայաթափման ու անկման պատճառները, միջազգային հանրության և ԶԼՄ-ների արձագանքը, ինքնապաշտպանության պատմական նշանակությունը: Առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել Թաթուլ Կրպեյանի քաղաքական-հասարակական գործունեությունը լուսաբանող արխիվային փաստաթղթեր։
Մենագրությունը նախատեսված է բուհերի մասնագիտական ֆակուլտետներում դասավանդելու, պատմաբանների, գիտական լայն շրջանակների, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի պատմությամբ հետաքրքրվողների համար։


Արմավենի Միրօղլու Մուհթարեան, Պոլսահայերը (1923-1939), Եր., 2016, 299 էջ:
Աշխատութիւնը նուիրուած է Կ.Պոլսոյ Հայ համայնքի ազգային կեանքի եւ իրականութեան (1923-1939)՝ Թուրքիոյ Հանրապետութեան հռչակումէն մինչեւ Բ. Համաշխարհային պատերազմ, որ արդիական նշանակութիւն ունի սոյն համայնքի պատմութեան բացայայտման համար:
Աշխատութեան թեման կը բնուդագրէ՝ ազգային փոքրամասնութիւններու, անոնց կարգին նաեւ Պոլսահայ համայնքի նկատմամբ Թուրքիոյ Հանրապետական կառավարութեան վարած քաղաքականութիւնը, համայնքի գոյատեւման համար Կ. Պոլսոյ Պատրիարքարանի նշանակութիւնն ու կարեւորութիւնը, ազգային սեփականութիւններու պահպանման կապուած խնդիրները, Պոլսահայ համայնքի քաղաքացիական կացութիւնը, կրթական, մշակութային, տնտեսական եւ այլ խնդիրներ:
Աշխատութիւնը կրնայ նպաստել՝ Արտաքին Գործոց եւ Սփիւռքի Նախարարութիւններու գործունէութիւններուն, օգտակար հանդիսանալ՝ քաղաքագէտներուն, Պոլսահայ պատմութեամբ զբաղող մասնագէտներուն եւ ուսանողներուն, ինչպէս նաեւ սոյն պատմութիւնով հետաքրքրուող ընթերցող հասարակութեան:


sumgait diary 1988

Bakour Karapetyan, Sumgait Diary, March 27-April 5 1988, Erevan, 2016, 142 page.
Exactly a month after the massacres of Sumgait the author of the book, TV journalist and writer Bakour Karapetyan visited Sumgait, met some families who had suffered from the massacres, recorded conversations held with them, shot videos of the sites of atrocities, held meetings and interviews with various officials of the Azerbaijani authorities guilty for the crime against humanity. He met and interviewed not only local Armenians but also representatives of other nationalities as well who suffered during the inhuman acts of the Azerbaijani slaughterers. The book is based on documentary facts which cast a light upon the reality. It is designed both for the researchers of the Armenian Genocide, as well as for wide categories of readers.
The events described in the book are asserted by the documentary film “Сумгаитские волны” in Russian; follow the links:
https://www.youtube.com/watch?v=-omp7aqF8Tw   
https://www.youtube.com/watch?v=a18QN4Zw8EE  
https://www.youtube.com/watch?v=ZUfI33gQ_lg  
https://www.youtube.com/watch?v=a1K2_siwck8  


Bayburdyan_islam

Բայբուրդյան Վահան, Իսլամ, Երևան, 2016, 404 էջ:
Աշխատությունն առաջին փորձն է մայրենի լեզվով հայ ընթերցողին ներկայացնելու համաշխարհային կրոններից մեկի՝ իսլամի պատմությունը, ընդհանուր գաղափար տալու այդ կրոնի մեջ եղած տարբեր հոսանքների, ուղղությունների, պաշտամունքի, դավանաբանության, ծեսերի, իրավական համակարգի հետ կապված հարցերի մասին և այլն։ Աշխատությունն ունի ճանաչողական նշանակություն։
Գիրքը հասցեագրված է արևելագետներին, պատմաբաններին, միջազգայնագետներին, իսլամական տարբեր երկրներում աշխատող հայ դիվանագետներին, կրոնների պատմությամբ հետաքրքրվողներին, ուսանողությանը, առհասարակ հետաքրքրասեր ու պրպտուն միտք ունեցող երիտասարդությանը և ընթերցող լայն շրջանակներին։


K_harutyunian_Hayrenakan_paterazm

Կլիմենտ Հարությունյան, Հայ ժողովրդի զավակների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին(1941-1945թթ.), Եր., 2016, 333 էջ:
Աշխատության մեջ հիմնականում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի, համապատասխան գրականության ու մամուլի նյութերի հիման վրա, նորովի է լուսաբանվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում հայ ժողովրդի ներդրած ավանդը, բացահայտվել հայ ռազմիկների, պարտիզանների, սփյուռքահայերի, թիկունքի աշխատողների հերոսական սխրանքները: Գիրքը նախատեսված է բուհերի և ռազմական ուսումնարանների ուսանողների, դպրոցների զինղեկների և ավագ դասարանների աշակերտների, համապատասխան մասնագետների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանների համար:


HJD_kusakcakan_mamuly

Հովսեփյան Մարիամ, «ՀՅԴ կուսակցական և համակիր պարբերական մամուլը Օսմանյան Թուրքիայում 1909-1915 թթ. և 1918-1923 թթ.», Երևան, 2016, 310 էջ:
Աշխատությունը ներկայացնում է 1909-1915 թթ. և 1918-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հրատարակված ՀՅԴ կուսակցական և համակիր պարբերականները: Ներկայացված են նաև դաշնակցական ուղղվածություն ունեցող գավառահայ մամուլի օրգանների պատմությունը և խաղացած դերը հայ կյանքում:
Աշխատությունն ունի գիտագործնական կարևոր նշանակություն Հայոց ցեղասպանությունը մամուլի հրապարակումների միջոցով ուսումնասիրելու տեսանկյունից:Գիրքը նախատեսված է պատմաբանների, հայ մամուլի պատմությունն ուսումնասիրողների և ընթերցող լայն հասարակայնության համար:


miakusakcakan varchakarg

Հակոբյան Արարատ, Միակուսակցական վարչակարգի ձևավորումը խորհրդային Հայաստանում (1920-ական թվականներ), Եր., 2016, 366 էջ:
Աշխատության մեջ փորձ է արված Խորհրդային Ռուսաստանի օրինակով ներկայացնել բոլշևիկյան միակուսակցական վարչակարգի (ռեժիմի) ձևավորման գործընթացը Հայաստանում 1920-ական թթ.: Քննության են առնված այդ համակարգին բնորոշ մի շարք հարցեր՝ մենիշխանության առաջացման նախադրյալները, խորհրդային իշխանության բնույթն ու կառուցվածքը, ընտրական համակարգը, իշխանության թևերի սահմանազատման խնդիրները, կուսակցական նոմենկլատուրայի ձևավորումը, ներկուսակցական բանավեճերը, դրանց դրսևորումներն ու առանձնահատկությունները Հայաստանում և այլն:
Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, քաղաքագետներին, իրավագետներին, սոցիոլոգներին և առհասարակ ընթերցող հանրությանը:


S_minasyan_hayer_hy_kovkasum

Մինասյան Սմբատ, Հայերը Հյուսիսային Կովկասում 1918-1920 թթ., Երևան, 2016, 210 210 էջ:
Աշխատությունը նվիրված է 1918-1920 թթ. Հյուսիսային Կովկասի տեղացի և գաղթական հայության պատմությանը: Ներկայացվում է 1918թ. թուրքական արշավանքի հետևանքով Անդրկովկասից հայության գաղթը Հյուսիսային Կովկաս, նրանց թվաքանակը և դրությունը: Լուսաբանվում է երկրամասի խորհրդային և ոչ խորհրդային իշխանությունների վերաբերմունքը և քաղաքականությունը երկրամասի տեղացի, գաղթական և ռազմագերի հայերի նկատմամբ: Ուսումնասիրվել է Հյուսիսային Կովկասում և առհասարակ Ռուսաստանի հարավում իրենց գործունեությունը ծավալած ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական կառույցների, ինչպես նաև երկրամասում գործող հայկական կազմակերպությունների պատմությունը: Աշխատանքում լուսաբանվում է նաև 1919-1920 թթ. Հյուսիսային Կովկասում ապաստանած հայ գաղթականների և ռազմագերիների հայրենադարձության պատմությունը:
Աշխատությունը նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար:


ՀՅ Դաշնակցությունը Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղ-տընթերցումներում (1921-1927 թթ.): Փաստաթղթերի ժողովածու/ Կազմող և խմբագիր` Վ. Ն. Ղազախեցյան.- Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստ., 2016.- 227 էջ:
Հայաստանի խորհրդայնացումից սկսած՝ հանրապետության Արտակարգ հանձնաժողովը հետևել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործունեությանը՝ նրա անդամների նամակների ձեռքբերման կամ գաղտնի ընթերցման միջոցով: Այդ գործունեությունը հետաքրքրեց նաև ԽՍՀՄ Միացյալ պետքաղվարչությանը (ՄՊՔՎ): Վերջինս, Անդրդաշնության պետքաղվարչության միջոցով, կազմակերպեց կուսակցության նամակագրության գաղտնի ընթերցումը նրա կենտրոններից մեկում` Թավրիզում: Ժողովածուն ընդգրկում է 1921-1927 թթ. գաղտընթերցված 41 նամակ-փաստաթուղթ:


Tovmasean_abbasyan

Պետրոս Մովսէս Թովմասեան, Աբբասեան խալիֆայութեան պատմութեան վերջին պատմաշրջանը եւ հայութիւնը (991-1258 թթ.) (Հայկական ծագումով աբբասեան խալիֆաները), Երևան, 2016, 199 էջ:
Կէս հազարամեակ կեանք ունեցող Աբբասեան Խալիֆայութիւնը (750-1258) կը համարուի Միջին Արեւելքի ժողովուրդներու հին պատմութեան կարեւոր պատմաշրջաններէն մէկը: Խալիֆայութեան երեսունեօթ խալիֆաներէն շատերուն մայրերը Արաբ չէին. Պարսիկ, Թուրք, Յոյն, Հաբէշ, Վրացի, Ռուս...: Այս իրականութեան մէջ Հայ Ժողովուրդն ալ ի կողքին այլ ժողովուրդներու կը գրաւէ իր յատուկ տեղը՝ հակառակ կրօնական տարբերութեանց:Համաձայն Արաբական աղբիւրներու՝ Աբբասեան խալիֆաներէն երեք խալիֆաներու մայրերը եղած են հայուհիներ, որոնց անուններն ալ պահուած են այդ աղբիւրներուն մէջ: Այս գիրքը կը բացայայտէ այդ խալիֆաներու պատմութիւնը եւ անոնց կապերը Հայաստանի եւ Հայ Ժողովուրդին հետ:
Յիշեալ Աբբասեան երեք խալիֆաներուն մենք կոչեցինք “Հայկական Ծագումով Աբբասեան Խալիֆաներ”, որոնք են՝ Ալ-Կաըմ (1031-1075), Ալ-Մուկթադի (1075-1094), Ալ-Մուսթադիը (1170-1180)։Կայ նաեւ չորրորդը՝ ալ-Մուսթազհր (1094-1118), որ ալ-Մուկթադիի զաւակն էր. թէեւ անոր մայրը հայուհի չէր, սակայն ան իր մէջ բաւականին հայկական արիւն ունէր, ինչպէս պիտի պարզենք. եւ հինգերորդը՝ ալ-Նաս՛ր (1180-1225), որ ալ-Մուսթադիըի զաւակն էր:
Այսպէս, Հայոց Պատմութեան բազմաթիւ խոպան դաշտերէն մէկուն մէջ քալելով, կը փորձենք՝ չբացուած եւ չլուսաբանուած կարեւոր էջ մը բանալ եւ հրամցնել մեր սիրելի ընթերցողին. մանաւանդ, որ նման ուսումնասիրութիւն մը գոյութիւն չունի հայ իրականութեան մէջ, ինչ որ մեզի մղեց կատարելու այս աշխատանքը: