2015թ. լույս տեսած գրքեր

 

Cexaspanutyun_hayrenazrkum_melkonyan

Մելքոնյան Աշոտ, Ցեղասպանություն և հայրենազրկում. ճանաչումից՝ հատուցում (հոդվածներ և հարցազրույցներ), Եր.:, «Զանգակ» հրատ., 2015, 440 էջ:

Գրքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր լեզունեով հեղինակի ինչպես հրատարակած, այնպես էլ անտիպ հոդվածները, զեկուցումները և հարցազրույցները: Հայոց Մեծ եղեռնի հետևանքների վերացման, այն է՝ հատուցման հասնելու տեսանկյունից կարևորվում է միջազգային օրենսդրության մեջ հայրենազրկում հասկացության ձևակերպման անհրաժեշտությունը, այդ հարցում համահայկական և պետական հայեցակարգի ստեղծումը:


hay-yntaniqner_eranyan

Երանյան Գոռ,­ Հայ ընտանիքի անդամների միջին թվաքանակն ըստ XV դ. ձեռագրերի հիշատակարանների(Վասպուրականի օրինակով), Երևան, 2015, 99 էջ:
Գրքում փորձ է արվում XV դ. Վասպուրականի օրինակով ճշտել, թե մոտավորապես քանի անձից է բաղկացած եղել հայկական ընտանիքը, ինչպես նաև սահմանվում է երեխաների ծնելիության ու մահացության ցուցանիշները: Անդրադարձ է կատարվում նաև ամուսնաընտանեկան մի շարք հարցերի, այդ թվում՝ տղաների և աղջիկների ամուսնության տարիքային շեմին:
Ներկայացված է նաև դարաշրջանի նշանավոր գործիչ Հակոբ Ղրիմեցու «Յաղագ Ազգականութեան» երկն ըստ Մատենադարանի թիվ 10137 ձեռագրի: Այն սահմանում է, թե ազգականների միջև քանի աստիճանից (պորտ) է սպառվում արյունը և որից թույլատրվում ամուսնությունը:
Նախատեսված է պատմաբանների և Հայոց պատմությամբ հետաքրքրվողների համար:


Suqiasyan_khachatryan_X_hayastani_lxim_taracqayin_kporustnery

Խաչատրյան Կ., Սուքիասյան Հ., Բադալյան Գ., Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի տարածքային կորուստները 1920-1930-ական թվականներին, Երևան, 2015, էջ
Ուսումնասիրության մեջ հարուստ փաստական հիմքի վրա լուսաբանվում է 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի տարածքային կորուստները: Հետազոտության արդյունքներն արտացոլված են պատրաստված երկու քարտեզներում: Աշխատանքը պատկերացում է տալիս հայկական երկու պետականությունների սահմանների ձևավորման ընթացքի վերաբերյալ:
Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, դիվանագետներին, քաղաքագետներին, ընթերցող լայն հասարակայնությանը:


Maruqyan_hayoc_cexaspanutyan_nyutakan_hetevanqner

Մարուքյան Արմեն, Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման  հիմնահարցը, Երևան, 2015, 135 էջ:

Աշխատությունում ներկայացված է թուրքական պետության կողմից ցեղասպանության իրագործմամբ, հայկական համայնքային կալվածքների բռնագրավմամբ հայ ժողովրդին հասցված նյութական վնասների ամփոփ պատկերը:
Միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա մատնանշվում են նաև այն ուղիները, որոնցով հնարավոր է հանցավոր պետությունից` Թուրքիայից, հատուցում պահանջել հայերին հասցված նյութական վնասների համար:
Գիրքը նախատեսված է Հայոց ցեղասպանության պատմության ու մասնավորապես պահանջատիրության հարցերով հետաքրքրվողների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար:


Gulakyan_chyuracvac_daser

Գուլակյան Հասմիկ, Չյուրացված դասեր/հրապարակախոսություն/, Երևան, 2015, 384 էջ:

Ժողովածուի մեջ ամփոփված են հիմնականում «Ակունք» ռադիոհանդեսի («Վէմ» ռադիոկայան, FM 101,6, 2015 թ. հունիսից՝ 91,1) եթերում հեռարձակված Հայոց ցեղասպանության թեմայով նյութերից, որտեղ առանցքային է պահանջատիրության՝ հայրենատիրության հարցը: Վերջինիս հասնելու ճիշտ ճանապարհը, ըստ Հասմիկ Գուլակյանի, ոչ թե միջազգային ատյանների դռներն ընկնելն է, այլ այսօր աներևակայելի թվացող, բայց ամենաիրական ուղին՝ հզորանալը և սեփական ուժերով վերատիրելը հայրենիքի՝ ժամանակավոր բռնագրավված տարածքներին՝ Հայաստանի արևմտյան ու արևելյան հատվածներում…
Հայոց ցեղասպանության պատճառների ու հետևանքների վերացման մասին ներկայացված են մասնագիտական կարծիքներ ու տեսակետներ, երբեմն՝ ներհակ, սակայն մտահոգությունը նույնն է՝ մենք չենք սիրում դասեր քաղել պատմությունից…
Ժողովածուն նախատեսված է պատմաբանների, քաղաքագետների, Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր ընթերցողի համար:


Khachatryan_hayastany_KHSHM_razmardyunaberutyun

Խաչատրյան Կարեն, Հայաստանը ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի համակարգում (1922-1991 թթ.), Երևան, 2015, 345 էջ:

Մենագրությունում առաջին անգամ հայ պատմագրության մեջ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ստեղծման և փուլային զարգացման պատմության ընդհանուր համատեքստում բացահայտվում է Հայաստանի երկրորդ (խորհրդային) հանրապետության արդյունաբերության և գիտության ներ-դրումը ԽՍՀՄ ՌԱՀ–ում խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում: Ցույց է տրվում Խորհրդային Հայաստանում իրականացված ռազմապաշտպանական միջոցառումների նշանակությունը հանրապետության պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման գործում:
Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, հայրենի պատմությամբ հետաքրքրվող լայն հասարակայնությանը:


aremtyan hayastani razmaqaxaqakan

Սահակյան Ռուբեն, Արևմտյան Հայաստանի ռազմաքաղաքական և վարչատնտեսական իրավիճակը (1914 թ. հուլիս–1917 թ. փետրվար), Երևան, 2015, 428 էջ:
Մենագրությունը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 հուլիսից մինչև 1917 թ. փետրվար ռուս-թուրքական ռազմաճակատում ռուսական զորքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի պատմությանը: Նորահայտ արխիվային վավերագրերի հիման վրա աշխատությունում լուսաբանվում են հայ կամավորական շարժումը, արևմտահայության ցեղասպանությունը և ինքնապաշտպանական մարտերը, Վանի ժամանակավոր վարչության (նահանգապետության) կազմակերպումը, Օսմանյան կայսրությունից գրավված Արևմտյան Հայաստանի շրջաններում ռուսական զինվորական գեներալ-նահանգապետության կազմակերպումը և գործունեությունը, արևմտահայության փրկության և հայկական բնակավայրերի վերաշինության հետ կապված հարցերը, ռուսական իշխանությունների գաղութային քաղաքականությունը և այլն:
Մենագրությունը նախատեսված է պատմաբանների և հասարակայնության համար:


Խառատյան Ալբերտ, Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922), Երևան, 2015, 354 էջ:
Աշխատության մեջ վերարտադրվում են Կ. Պոլսում և Զմյուռնիայում հրատարակված հայկական ոչ կուսակ-ցական մամուլի ազգային ու հասարակական բովանդակության հիմնական կողմերը: Դրանք այն հիմնահարցերն են, որոնք պետք է ծառանային այդ մամուլի ու հասարակական-քաղաքական մտքի առջև՝ դարասկզբից մինչև առաջին աշխարհամարտ և հայերի ցեղասպանություն, վերաբերմունքը տերությունների դիվանագիտության և Հայկական հարցի նկատմամբ, Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայ գաղթավայրերի իրականություն, արևելահայ կյանք, ազգային գրականության զարգացման ընթացքի լուսաբանումներ և այլն: Առանձին պարբերականների հետազոտության և ընդհանուր տեսության ձևաչափով քննարկվում են շուրջ չորս տասնյակ հրատարակություններ, ցույց է տրվում դրանց տեղն ու նշանակությունը հայ մամուլի պատմության մեջ: XXդ. առաջին տասնամյակների մամուլն իր պատմության ժամանակաշրջանով հանդերձ, գիտական ուսումնասիրության առարկա է դարձել առաջին անգամ:
Աշխատությունը նախատեսվում է գիտական լայն շրջանների և լրագրության պատմության մեջ մասնագիտացող ուսանողության համար:


Kostandyan_drvagner_ormanyan

Կոստանդյան Էմմա, Դրվագներ Մաղաքիա արք. Օրմանյանի կյանքից ու գործունեությունից, Երևան, 2015, 341 էջ:
Աշխատությունը նվիրված է աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ Մաղաքիա արք. Օրմանյանի հասարակական-քաղաքական, մանկավարժական, գիտական, հոգևորական գործունեությանը: Գիտականորեն վերլուծված են մեծ գործչի հակակաթոլիկական գաղափարները, հայրենասիրական գաղափարներով տոգորված բանախոսությունները, պատմագիտական և մանկավարժական հայացքները: Ներկայացված է Օրմանյանի պատրիարքական գործունեությունը:
Նախատեսվում է պատմաբանների, մանկավարժների, կրոնագետների, մշակութաբանների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանների համար:
Գիրքը պատրաստված է տպագրության Մարինե Հարությունյանի աշխատասիրությամբ:


andranik_ozanyan_150

Անդրանիկ Օզանյան – 150 (հոդվածների ժողովածու), Երևան, 2015, 210 էջ:

Ժողովածուում ընդգրկված են 2015 թ. փետրվարի 25-ին Երևանում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կազմակերպած հանրապետական գիտաժողովում ընթերցված զեկուցումները: Այն նվիրված էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին:
Գիտաժողովը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ:
վրա և այլ խնդիրներ:


Sarukhanyan_Ashot_hovhannisyan_patmagitakan_jarangutyun

Սարուխանյան Նորայր, Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական ժառանգությունը, Երևան, 2015, 285 էջ:
Հասարակական-քաղաքական և գիտական ստեղծագործական կյանքի երկար ճանապարհ է անցել մեծ պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը:
Գերմանիայի համալսարաններում ստացած բարձրագույն կրթությունը, լեզուների խորիմացությունը, պրպտող միտքը և լայն մտահորիզոնը, ստեղծագործական անդադրում աշխատանքը նրան հնարավորություն ընձեռեցին կերտելու «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ», «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», «Նալբանդյանը և նրա ժամանակը» և այլ հիմնարար աշխատություններ, որոնք հեղինակի անունն ընդմիշտ ամրագրեցին հայագիտության երախտավորների համաստեղությունում:
«Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական ժառանգությունը» գիրքը մեծ գիտնականի ստեղծագործության քննական վերլուծության անդրանիկ փորձն է:
Այն նախատեսված է պատմաբանների և պատմագիտությամբ հետաքրքրվողների համար:


Hovhannisyan_banakashinutyuny_hayastani_errord_hanrapetutyunum

Հովհաննիսյան Արծրուն, Բանակաշինությունը Հայաստանի Երրորդ Հանրապետությունում, Երևան, 2015, 355 էջ:
Աշխատությունում ներկայացված Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակաշինության, դրա կազմակերպչական ու պատերազմական փուլերի մասին այս ուսումնասիրությունն այսօր ավելի քան արդիական է: Ներկայումս, երբ սահմանային լարվածությունը ՀՀ և ԼՂՀ սահմա ններին կրկին վերաճում է պատերազմական գործողությունների, նման խորքային ուսումնասիրությունները բուհական և մասնագիտական շրջանակների համար չափազանց կարևոր են: Այս աշխատությունը իրենից ներկայացնում է հեղինակի ատենախոսության և թեմայի շուրջ այլ ուսումնասիրությունների հանրագումարը: Այստեղ ներկայացված են փաստեր ու գնահատականներ, որոնք մեզանում հնչում են առաջին անգամ:


Barkhudaryan_aleksanyan_Rusastani_hay_gaghtojakhner

Բարխուդարյան Վլադիմիր, Ալեքսանյան Հովհաննես, Ռուսաստանի հայ գաղթօջախների պատմություն, Երևան, 2015, 441 էջ:
Աշխատությունը ներկայացնում է Ռուսաստանի հայ գաղթօջախների բազմադարյա պատմությունը դրանց ձևավորումից մինչև ժամանակակից փուլն ընկած զարգացումները: Առանձին գլուխներով ներկայացված է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների` Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Դոնի, Աստրախանի, Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքների հայկական համայնքների պատմությունը` նրանց հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային-կրթական կյանքի ասպարեզները, ժողովրդագրական պատկերի շարժընթացը:
Աշխատության մեջ ներկայացված է Ռուսաստանի արդի հայ գաղթօջախների կարևոր դերակատարությունը հայ-ռուսական հարաբերություններում, որն ունի գիտագործնական կարևոր նշանակություն: Աշխատությունը նախատեսված է պատմաբանների, սփյուռքագետների, պատմական ժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակայնության համար:



1in-ashkh_hay_joxovurdy

«Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)» միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2015, 334 էջ:

Ժողովածոււմ ընդգրկված են 2014 թ. հոկտեմբերի 1-2-ին ՀՀ ԳԱԱ կայացած «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)» միջազգային գիտաժողովի նյութերը:
Նախատեսված է Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության պատմության հարցերով հետաքրքրվող ընթերցող լայն հասարակայնության համար:

Նելսոն Ստեփանյան (Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտական հոդվածների ժողովածու), Երևան, 2015, 164 էջ:

Ժողովածուում տեղ են գտել ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների նյութեր:

В сборнике включены материалы разных конференциий, посвященные 100-летию джажды Героя Советского Союза Нельсона Степаняна.


haykakan_harcy_siriayi_mamulum

Եսոյան Մյասնիկ, Հայկական հարցը Սիրիայի արաբալեզու մամուլում 1908-1914 թվականներին, Երևան, 2015, 162 էջ:
Մենագրության մեջ պատմագիտական գրականության և Սիրիայի արաբական պարբերական մամուլի նյութերի հիման վրա ուսումնասիրված է Հայկական հարցի լուսաբանումը 1908-1914 թվականներին: Քննության են առնված 1908 թ. հեղաշրջումից հետո կայսրությունում տիրող իրավիճակի, 1908-1914 թթ. հայկական կոտորածների և դրան հաջորդած հայերի գաղթի, 1909 թ. Կիլիկիայի հայերի կոտորածների, 1910-1913 թթ. հայ-քրդական հարաբերությունների ու 1912-1914 թթ. հայկական բարենորոգումների հիմնահարցերը նշված մամուլում:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևելագետների և ընթերցող լայն հասարակայնության համար:


zorayr_Gevorgyan_kilikia Գևորգյան Զոհրաբ, Կիլիկիայի հայկական պետությունը միջերկրածովյան առևտրի համակարգում (XIII-XIV դդ.), Երևան, 2015, 272 էջ:
Աշխատությունը նվիրված է Կիլիկիայի հայկական պետության միջազգային առևտրա-տնտեսական հարաբերությունների պատմությանը: Քննության են առնված Կիլիկյան Հայաստանի ինչպես սոցիալ-տնտեսական հարաբերություններին, այնպես էլ պետության միջազգային քաղաքական հարաբերություններին առնչվող տարատեսակ խնդիրներ: Ուսումնասիրվել են Կիլիկիայի խոշոր քաղաքներում հանգրվանած օտարերկրյա վաճառականության առևտրային գործունեության բնույթը, նրանց համայնքային կյանքի կազմակերպումը և այլն: Նորովի ներկայացվել են Կիլիկյան Հայաստանի ֆիզիկա և տնտեսա աշխարհագրական բնութագիրը, նրա դիրքն ու նշանակությունն Արևելք-Արևմուտք առևտրային ճանապարհների խաչմերուկում: Հատուկ ուշադրության են արժանացել տնտեսության ու առևտրի ազդեցությունը Կիլիկյան Հայաստանի միջազգային քաղաքական հարաբերությունների վրա և այլ խնդիրներ: