2017թ. լույս տեսած գրքեր

Բարխուդարյան Վլադիմիր, Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դդ., Եր.: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 230 էջ: 
Աշ­խա­տութ­յու­նը նվիր­ված է Հա­յաս­տա­նում զար­գա­ցած ա­վա­տա­տի­րութ­յան շրջա­նի ա­ռա­ջին փու­լի սոցիալ-տնտե­սա­կան ու մա­սամբ քա­ղա­քա­կան պատ­մութ­յան կար­ևոր հիմ­նախն­դիր­նե­րին։ Հա­մա­պար­փակ անդ­րա­դարձ է կա­տար­վել քննվող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տա­նի ան­կա­խաց­ման գոր­ծըն­թա­ցի փորձերին ու պե­տա­կա­նութ­յան վե­րա­կանգն­մա­նը, նա­խա­րա­րա­­կան հա­մա­կար­գի քայ­քայ­մա­նը, աշ­խար­հիկ և­ ե­կե­ղե­ցա­կան հո­ղա­տի­րութ­յան զար­գաց­մանն ու բնույ­թին, ինչ­պես նաև հա­սա­րա­կութ­յան դա­սա­յին բաժանմանը։
Հա­տուկ ու­շադ­րութ­յուն է դարձ­վել երկ­րի տնտե­սութ­յան վե­րել­քի, հար­կա­յին հա­մա­կար­գի քննութ­յա­նը, ինչ­պես նաև տար­բեր խա­վե­րի ի­րա­վա­կան ու սո­ցիա­լա­կան վի­ճա­կին և X–XI դդ. Հա­յաս­տա­նում ծա­վալ­ված գյու­ղա­ցիա­կան շար­ժում­նե­րին։
Հաս­ցեագր­ված է պատ­մա­բան­նե­րին և հա­յոց միջ­նա­դար­յան պատ­մութ­յամբ հե­տաքրքր­վող­նե­րին։


Ներբեռնել

Պատասխան մերօրյա զրպարտիչներին (նյութերի և փաստաթղթերի ժողովածու), Եր.: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 111 էջ: 

Նյութերի ու փաստաթղթերի սույն ժողովածուում ներկայացված է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի հեղինակների պատասխանը ՀՑԹԻ-ի տնօրենի ժ. պ. Հ. Դեմոյանի խմբագրությամբ շրջանառված «գրախոսությանը»։ Պատասխանում հանգամանորեն անդրադարձ է կատարվում հեղինակային կազմին ներկայացվող անհիմն մեղադրանքներին, ցույց տրվում դրանց զրպարտչական բնույթը, ինչպես և վտանգավորությունը ազգային շահերի տեսանկյունից։ Խնդրի կապակցությամբ հատուկ ստեղծված մասնագիտական հանձնախմբի եզրակացության և «Հայ պատմագետների միության» հայտարարության մեջ արժևորվում է «Հայոց պատմության» բազմահատորյակը, դատապարտվում «գրախոսության» խմբագրի և անանուն հեղինակների գիտական էթիկայի կանոններին ոչ հարիր գործելաոճը։


Հովհաննիսյան Արծրուն, Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում. հեռանկարները: Համառոտ ուսումնասիրություն: Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017, 661 էջ:

Այս աշխատությունը ռազմապատմագիտական համառոտ ուսումնասիրություն է` օպերատիվ արվեստի և մարտավարության որոշակի վերլուծություններով: Այն նախատեսված է ռազմակրթական ոլորտի համար: Կարող է օգտագործվել ռազմաուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսական անձնակազմի համար:
Ուսումնասիրությունը պատրաստելիս օգտագործել ենք հեղինակի «Օդային գերակայություն», «Տարածաշրջանի ռազմականացումը և հայոց բանակը», «Բանակաշինությունը Հայաստանի երրորդ հանրապետությունում» մենագրությունների, «Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների և հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն» («21-ՐԴ ԴԱՐ», # 4, 2010թ.), «Ադրբեջանի ռազմականացումը» («21-րդ ԴԱՐ», # 3, 2011թ.), Некоторые аспекты военного искусства в период Арцахской войны 1993-1994 гг. («21-й ВЕК», 1/2014) և այլ հոդվածների նյութերը: Ուսումնասիրության մեջ պատերազմները ներկայացված են ըստ ռազմարվեստում ունեցած իրենց դերի և նշանակության:


Հակոբյան Արարատ, Կենսամատենագիտություն, Եր.: Պատմության ինստիտուտի հրատ., 2017, 44 էջ:

Գրքույկում ամփոփ կերպով ներկայացված է պրո‎‎‎‎‎‎‎‎‎ֆեսոր Արարատ Մխիթարի Հակոբյանի կենսամատենագիտությունը՝ նրա համառոտ կենսագրությունը, մենագրությունների ու հոդվածների, գրախոսությունների, լրագրական հրապարակումների և այլ աշխատանքների ցանկերը:


Մորուս Հասրաթյան, Նշանավոր սյունեցին, ականավոր պատմաբանն ու բանասերը, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017. -  210 էջ:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն առանձին գրքով տպագ-րում է «Սյունյաց երկիր» թերթի 2016թ. բացառիկ համարը` նվիրված հայագիտության երախտավոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանին և պարունակում է նրա գիտական վաստակը բնութագրող հրապարակումները, գիտնականի անտիպ, ամսագրերում և սփյուռքում տպագրված աշխատանքները (գրքում չեն ընդգրկված միայն Պատմության և Հնագիտության ու ազգագրության ինստիտուտների կողմից 1985 թ. հրատարակած և թերթում տպված երեք հոդվածը):
Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, հնագետներին, բանասերներին, արվեստաբաններին, ինչպես նաև ընթերցող լայն շրջաններին: