2018թ. լույս տեսած գրքեր

 

Հարությունյան Մարինե, Մշակութային  կյանքն Արցախում 1639-1736 թթ., Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 244 էջ:

Աշ­խա­տութ­յու­նում ներ­կա­յաց­վում է Ար­ցա­խի մշա­կույ­թի պատ­մութ­յու­նը, որն ընդգր­կում է XVII դ. երկ­րորդ կե­սից մինչև XVIII դ. սկիզ­բը ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը: Ան­տիպ ձե­ռագ­րե­րի, տպա­գիր սկզբնաղբ­յուր­նե­րի, վա­վե­րագ­րե­րի, պար­բե­րա­կան մա­մու­լի նյու­թե­րի և գ­րա­կա­նութ­յան հի­ման վրա ներ­կա­յաց­վում են Ար­ցա­խի մշա­կույ­թի ճյու­ղե­րի՝ գրչութ­յան ար­վես­տի, գի­տակր­թա­կան կյան­քի, կեր­պար­վես­տի (ման­րան­կար­չութ­յուն և զար­դան­կար­չութ­յուն), Ճար­տա­րա­պե­տութ­յան (ե­կե­ղե­ցա­շի­նութ­յուն, բնա­կե­լի տնե­րի ձևեր, կամր­ջա­շի­նութ­յուն), քան­դա­կա­գոր­ծութ­յան, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի՝ գոր­գա­գոր­ծութ­յան, ա­սեղ­նա­գոր­ծութ­յան, ժա­նե­կա­գոր­ծութ­յան ար­ծա­թա­գոր­ծութ­յան, ոս­կեր­չութ­յան, ակ­նա­գոր­ծութ­յան, փայ­տա­գոր­ծութ­յան վե­րա­բեր­յալ ար­ժե­քա­վոր տե­ղե­կութ­յուն­ներ: Աշ­խա­տութ­յու­նը նա­խա­տես­ված է պատ­մա­բան­նե­րի, գրա­կա­նա­գետ­նե­րի, ար­վես­տա­գետ­նե­րի և­ ըն­թեր­ցող­նե­րի լայն շրջա­նակ­նե­րի հա­մար:


 

Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գործունեությունը 1920-1930-ական թվականներին (Փաստաթղթերի և նյութերի ժո­ղ­ո­վա­ծու)/Կազմող՝ Ս. Ռ. Ավետիսյան, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2018, 408 էջ:

Ժողովածուում հրատարակվող փաստաթղթերը լուսաբանում են 1920-1930-ական թվականներին Հայաստանի Կարմիր խաչի ըն­կե­րութ­յան իրա­կա­նաց­րած մարդասիրական գործունեությունը, հա­րա­բե­րությունները ար­տա­սահ­ման­յան մասնաճյուղերի և իշ­խա­նութ­յուն­ների միջև, ինչպես նաև՝ համագործակ­ցությունն Ամեր­կո­մի, Անգլկոմի և ՀՕԿ-ի հետ: Փաստաթղթերի գերակշիռ մա­սը հրա­տարակվում է առա­ջին անգամ:


 

Ազիզբեկյան Ռուբեն, Գագաուզյան հարցը (պատմություն և արդիականություն), Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 244 էջ:

Սույն մենագրութ­յունն ըստ էութ­յան հան­դի­սա­նա­լով հեղինակի կող­մից 2016 թ. հրա­տարկ­ված «­Մերձդ­նեստր­յան հա­կա­մար­տութ­յու­նը (պատ­մութ­յուն և­ ար­դիա­կա­նութ­յուն)» աշխատության օր­գա­նա­կան շա­րու­նա­կութ­յու­նը, վե­րա­բե­րում է Մոլ­դո­վա­յում և տարածաշրջանում ո­րո­շա­կի լար­վա­ծութ­յուն ա­ռա­ջաց­նող մեկ այլ պայ­թու­նավ­տանգ խնդրի՝ Գա­գաուզ­յան հար­ցին, որն ի տար­բե­րութ­յուն ԽՍՀՄ փլուզ­ման հետ­ևան­քով հետ­խորհր­դա­յին տա­րած­քում ծա­գած ղա­րա­բաղ­յան, մերձդ­նեստր­յան, աբ­խա­զա­կան և հա­րա­վօ­սե­թա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րի մի շարք պատ­ճառ­նե­րով չի ստա­ցել մի­ջազ­գա­յին լայն հնչե­ղութ­յուն՝ մնա­լով «ստվե­րում»: Վեր են հան­ված Գա­գաուզ­յան հար­ցի ծագ­ման պատ­մա­կան նա­խադր­յալ­նե­րը, խնդրի էութ­յունն ու ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը, ներ­կա­յաց­ված են մոլ­դո­վա-գա­գաուզ­յան հա­կա­սութ­յուն­նե­րի խո­րաց­ման ու Գա­գաու­զիա Ինք­նա­վար-­Տա­րած­քա­յին Կազ­մա­վոր­ման շուրջ ծա­վալ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը XX դ. վեր­ջից մինչև մեր օ­րե­րը:

Աշ­խա­տան­քը հաս­ցեագր­ված է «­Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ» մաս­նա­գի­տութ­յան կրթա­կան ծրագ­րե­րի ու­սա­նող­նե­րին, պատ­մա­բան­նե­րին, քա­ղա­քա­գետ­նե­րին, մի­ջազ­գայ­նա­գետ­նե­րին և կոնֆ­լիկ­տա­բան­նե­րին:


 

Պատմության ինստիտուտ – 75 /խմբ. խորհուրդ՝ Ա. Մելքոնյան, Կ. Խաչատրյան, Ա. Խառատյան և ուրիշներ/. - Եր.: Պատմ. ինստ., 2018. - 293 էջ + 2 մամուլ նկար:

Աշ­խա­տութ­յու­նում ար­խի­վա­յին վա­վե­րագ­րե­րի, ինս­տի­տու­տի տա­րե­կան հաշ­վետ­վութ­յուն­նե­րի, փաս­տագ­րա­կան այլ նյու­թե­րի և պատ­մա­գի­տա­կան գրա­կա­նութ­յան հի­ման վրա ի մի է բեր­վում Հա­յաս­տա­նի ԳԱ հա­մա­կար­գում Պատ­մութ­յան ինս­տի­տու­տի 75 տա­րի­նե­րի գի­տա­կան, գի­տա­կազ­մա­կերպ­չա­կան և գի­տակր­թա­կան գոր­ծու­նեութ­յու­նը:

Գր­քում տեղ է գտել ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից­նե­րի հե­ղի­նա­կած մե­նագ­րութ­յուն­նե­րի, կո­լեկ­տիվ ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև ինս­տի­տու­տի հրա­տա­րակած աշ­խա­տութ­յուն­նե­րի, մա­տե­նա­շա­րե­րի, փաս­տաթղ­թե­րի և ն­յու­թե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րի մա­տե­նա­գի­տութ­յու­նը:

Հաս­ցեագր­ված է հա­յա­գետ­նե­րին և­ ըն­թեր­ցող լայն շրջան­նե­րին: