Գրադարան

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարանը գործում է ինստիտուտի հիմնադրման օրվանից և ավելի քան կես դար է գիտական ծառայություններ է մատուցում իր այցելուներին: Գրադարանում հավաքված են 11.015 կտոր գրականություն, որը նվիրված է ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների պատմությանը: Գրադարանում առկա է ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով հարուստ գրականության: Ընդ որում հայերեն`5002 կտոր, օտար լեզուներով` 6013 (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, չեխերեն, թուրքերեն, վրացերեն, արաբերեն և այլն): Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ, որը ձեռք է բերվո
ւմ գնումների և նվիրատվությունների շնորհիվ: Գրադարանը համալրվում է նաև ինստիտուտի գիտաշխատողների հրատարակած գրքերով: Կան նաև հնատիպ գրքեր և ձեռագիր աշխատություններ: Գրադարանում գործում է Լեոի և Ս. Ջալջյանի անվան արխիվներ: Գրադարանի ամբողջ գրականությունը քարտագրվում է. կան բոլոր լեզուներով այբբենական և թեմատիկ կատալոգներ: Գրադարանը ստանում է նաև տեղական և օտար պարբերական մամուլ ինչպես ԱՊՀ, այնպես էլ արտասահմանյան այլ երկրներից: Գրադարանում պահվում են նաև “Պատմություն” մասնագիտությամբ պաշտպանված ատենախոսություններ:

Գրադարանի գրքերի ցանկ

Հայերեն

Ռուսերեն

Օտար լեզուներ


Գրադարանավար, ավագ լաբորանտ Ազարյան Գայանե


Պատմության ինստիտուտի գրադարանը առաջարկում է բազմապիսի գիտական ծառայություններ: Այստեղ դուք կարող եք գտնել մասնագիտական ինչու չէ նաև հումանիտար, հասարակագիտական այլ բնագավառներին վերաբերվող հարուստ գիտական գրականություն:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարանը աշխատում է ամեն օր,
բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00: