ՄՈՐՈՒՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ, ՆՇԱՆԱՎՈՐ ՍՅՈՒՆԵՑԻՆ, ԱԿԱՆԱՎՈՐ ՊԱՏՄԱԲԱՆՆ ՈՒ ԲԱՆԱՍԵՐԸ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մորուս Հասրաթյանի ծննդյան 115-ամյակին և նրան նվիրված «Նշանավոր սյունեցին , ականավոր պատմաբանն ու բանասերը» ժողովածուի շնորհանդեսը:

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԿԻԼԻԿԻՈ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀՈՒՇԱՄԱՏԵԱՆՆԵՐՈՒ ՇԱՐՔ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 14 ՀԱՏՈՐՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը, ՀՀ ԳԱԱ պատմությա ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԵՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ Կ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 29-30-ը Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում իր աշխատանքներն անցկացրեց Պատմական գիտությունների համաշխարհային կոմիտեի Գլխավոր ասամբլեան, որտեղ Հայաստանի պատմագետների միությունը միաձայն քվեարկությամբ դարձավ Կոմիտեի պաշտոնական անդամ:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

2017 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայում ԱՊՀ պատմության ինստիտուտների միջազգային ընկերակցության նիստի շրջանակներում գիտական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց ՀՀ ԳԱԱ պատմության և Տաջիկստանի ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների միջև: Հանդիսավոր պայմաններում համաձայնագիրը ստորագրեցին ինստիտուտի տնօրեններ Ա. Մելքոնյանը և Զ. Ակրամին:

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԵՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ, Պ.Գ.Դ., ՊՐՈՖ. Կ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ

2017 թ. սեպտեմբերի 27-28-ին Մոսկվայում անցկացվեց «1917 թ. հեղափոխությունը և նրա տեղը 20-րդ դարի պատմության մեջ» միջազգային գիտաժողով, որի հանդիսավոր բացումը և լիագումար նիստը տեղի ունեցավ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, իսկ աշխատանքները շարունակվեցին ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում:

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն` Վրեժ Հարությունյան.« Բարեգործական ընկերությունների և բարերարների գործունեությունը Շուշիում XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին»

2017 թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ՕՐԱԿԱՐԳ

Վրեժ Հարությունյանի «Բարեգործական ընկերությունների և բարերարների գործունեությունը Շուշիում XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն

Պաշտոնական ընդդիմախոսներ`  պ.գ.դ. պրոֆ., Աբրահամյան Հ.Բ.
                                                    պ.գ.թ. Հարությունյան Մ. Գ.

 

Առաջատար կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան

 

Բեռնել սեղմագիրը

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

2017 թ. սեպտեմբերի 22–28-ը Մոսկվայում տեղի ունեցավ երիտասարդ պատմաբանների հերթական միջազգային դպրոցը՝ «XX դարի պատմության բարդ հիմնահարցերը» թեմայով, որը կազմակերպվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի (ՌԳԱ ՀՊԻ) և Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի կողմից (ՀԳՊԱՀ)` ՌԴ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Այս տարի դպրոցի մասնակիցները ընտրվել էին մրցութային կարգով: 36 երիտասարդ գիտնականների թվում դպրոցի աշխատանքներին մասնակցեցին մեր ինստիտուտի աշխատակիցներ Նինետա Ադամյանը և Ջեննի Թամարյանը: