Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը 2016թ. նոյեմբերի 22-23-ին կազմակերպում են միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով:

Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու:

Գիտաժողովը կկազմակերպվի հետևյալ ոլորտներում`
1. Պատմագիտական խնդիրներ (Ռ.Սաֆրաստյան, Ա.Մելքոնյան, Է. Մինասյան)
2. Իրավաքաղաքական հարցեր (Գ.ՂազինյանՎ.Վարդանյան, Ա. Պապյան),
3. Ֆինանսական և գույքային հարցեր (Վ.Հարությունյան),
4. Ժողովրդագրական հարցեր (Գ.Պողոսյան),
5. Բանասիրության, ազգագրության և արվեստագիտության հարցեր (Ա.Աղասյան, Պ. Ավետիսյան, Ա. Ավագյան, Վ.Կատվալյան, Վ.Դևրիկյան),

Թեզիսների ներկայացման պայմաններն են`
Էջերի քանակը` մինչև 2 էջ,
Տեքստի տառատեսակը` Sylfean,
Տառերի չափը` 12,
Միջտողային տարածությունը` 1,5,
Ամփոփումը` 1 էջի սահմանում (անգլերեն, ռուսերեն), բառերի քանակը` 50-60 բառ
(ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, վերնագիրը),
Թեզիսների ներկայացման վերջնաժամկետը - 2016թ. սեպտեմբերի 20-ը:

Գիտաժողովի կազմկոմիտե`

Ռ.Սաֆրաստյան, Ա.Մելքոնյան (համանախագահներ), Գ.Պողոսյան, Է.Մինասյան, Յու.Սուվարյան, Ա.Սիմոնյան, Գ.Ղազինյան, Վ.Հարությունյան, Պ.Ավետիսյան, Ա.Աղասյան, Վ.Կատվալյան, Վ.Դևրիկյան, Ս.Մանուկյան: