«Հայոց պատմության նոր պարբերացման խնդիրները» գիտաժողով

«Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության, արևելագիտության ինստիտուտների, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ՀՀ Ազգային արխիվի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների, պատմության ֆակուլտետների, Վանաձորի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի հետ գործակցությամբ կազմակերպում են «Հայոց պատմության նոր պարբերացման խնդիրները» գիտաժողով, որը տեղի կունենա 2017 թ. ապրիլի 13-ին, ժամը 10:30-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ: