Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

2018 թ. ապրիլի 14-ից 15-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից գործող հասարակա­կան խորհրդի (նախագահ Գեղամ Հարությունյան) նախաձեռնությամբ, «Պատմության և մշա­կույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախի Հանրա­պետու­թյան Պաշտպա­նության բանակ են այցելել ՀՀ գիտության ու մշակույթի գործիչներ: Այս անգամ էլ իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կոլեկտիվը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի գլխա­­վորությամբ: Ապրիլի 15-ին պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ԱՀ պաշտ­պանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Հրամանա­տա­րը կարևորեց նման այցելությունների նշանակությունը և ներկայացրեց բանակում ծավալ­ված աշխատանքները, որոնք ուղղված են էլ ավելի ամրապնդելու պաշտպանական տեղա­մա­սերը:

Ա. Մելքոնյանն իր խոսքում առանձնացրեց հետև­յա­լը՝ «Արցախը միայն հող չէ, այլ խտացրած հայրենասիրություն»: Նա հպարտությամբ նշեց, որ ինստիտուտի աշխատակիցների որդիները ևս ծառայում են պաշտպանության բա­նակում՝ իրականացնելով մարտական հերթապահություն:

Հանդիպումից հետո դասախոսները ուղղվեցին տարբեր զորամասեր, իսկ երեկո­յան վե­րա­դարձան Երևան: