Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2022 թ. նոյեմբերի 4-ին կազմակերպում է III միջազգային գիտաժողովը՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  խորագրով: Այն նվիրված է Հալեպի «Քարեն Եփփէ» ազգային ճեմարանի հիմնադրման 75-ամյակին:

Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի սեպտեմբերի 20 պետք է  «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա  ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն

Օգոստոսի 23֊25-ին ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիական վեց ինստիտուտների տնօրենների մասնակցությամբ և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելեց Արցախի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցելեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, հանդիպումներ ունեցավ Արցախի գիտական կենտրոնի անձնակազմի, հանրապետության պաշտոնական շրջանակների հետ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ XLII ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2022 թվականի հուլիսի 11–12-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ երիտասարդ գիտաշխատողների հերթական` 42-րդ գիտական նստաշրջանը: Ինստիտուտի երիտասարդ աշխատակիցներից, ասպիրանտներից ու հայցորդներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՀՑԹԻ-ից, ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից, ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնից։