Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«Խորենացու երկի ամեն նոր թարգմանություն նշանակում է Պատմահոր գլուխգործոցի հարատևություն». Աշոտ Մելքոնյան

Մովսես Խորենացու համաշխարհային պատմագրության մեջ բացառիկ արժեք ունեցող «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունը թարգմանվել է նաև սերբերեն: Սա կարևոր մշակութային իրադարձություն է հայ և սերբ բարեկամ ու բախտակից ժողովուրդների կյանքում:

Նման կարևորագույն ձեռնարկն իրականացվել է սերբ ժողովրդին անսահման նվիրված դուստր, գրող, թարգմանիչ, արվեստագետ Վեսնա Պեշիչի և Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի եռանդուն ջանքերով:

Հյուրընկալություն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում

Հունիսի 10-ին Պատմության ինստիտուտը հյուրընկալեց Մովսես Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն գրքի թարգմանիչ-հրատարակիչներ Բաբկեն Սիմոնյանին ու Վեսնա Պեշիչին։ Քննարկվեցին հայ-սերբական գիտական կապերին առնչվող հարցեր։

Միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում

2021 թվականի հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ ՊԻ նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վերակազմյալ հնչակյան կուսակցության հիմնադրման 125 և Արփիար Արփիարյանի ծննդյան 170-ամյակներին նվիրված» խորագրով միջազգային գիտաժողով: