Պատասխան մերօրյա զրպարտիչներին (նյութերի և փաստաթղթերի ժողովածու)


Լույս է տեսել «Պատասխան մերօրյա զրպարտիչներին» նյութերի և փաստաթղթերի ժողովածուն, որում ներկայացված է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի հեղինակների պատասխանը ՀՑԹԻ-ի տնօրենի ժ. պ. Հ. Դեմոյանի խմբագրությամբ շրջանառված «գրախոսությանը»։

Պատասխանում հանգամանորեն անդրադարձ է կատարվում հեղինակային կազմին ներկայացվող անհիմն մեղադրանքներին, ցույց տրվում դրանց զրպարտչական բնույթը, ինչպես և վտանգավորությունը ազգային շահերի տեսանկյունից։ Խնդրի կապակցությամբ հատուկ ստեղծված մասնագիտական հանձնախմբի եզրակացության և «Հայ պատմագետների միության» հայտարարության մեջ արժևորվում է «Հայոց պատմության» բազմահատորյակը, դատապարտվում «գրախոսության» խմբագրի և անանուն հեղինակների գիտական էթիկայի կանոններին ոչ հարիր գործելաոճը։