Новости - Объявления - Обновления

ՎԱՀԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Վահան Մելիքյան, Էրզրումի պաշտպանությունը և անկման պատճառները, Եր.: «Զանգակ» հրատ., 2019, 248 +8 էջ:

Աշխատության մեջ աղբյուրագիտական լայն հենքի վրա ուսումնասիրվել է արևմտահայ հասարակական-քաղաքական կյանքը 1917-1918 թթ., մասնավորապես Անդրկովկասի իշխանությունների՝ Կոմիսարիատի և Սեյմի, հայկական ազգային մարմինների, կուսակցությունների, առանձին անհատների վարած ռազմաքաղաքական գործունեության արդյունքում Էրզրումի պաշտպանության և անկման պատճառների հիմնահարցը:

Գիրքը նախատեսված է պատմաբանների, քաղաքական ու կուսակցական գործիչների, ընթերցող լայն շրջանակի համար:

 

Очередное заседание Ученого совета

25 –го сентября 2018  г. состоялось расширенное заседание  ученого  совета с 5-ю главными вопросами повестки дня.

Первая повестка дня касалась вознаграждений. Премией академика Владимира Бархударяна были награждены сотрудники Института истории НАН РА Амо Сукиасян, Ваге Торосян и ученый секретарь Института востоковедения НАН РА Гор Маргарян.    

После ученый совет перешел к другим пунктам повестки дня, такими как: утверждение диссертаций, публикации работ и книг сотрудников ИИ НАН РА и выбора ответственных редакторов, и т.д.

Заседание с  интересным докладом завершил заведующий отделом древней истории ИИ НАН РА на тему ,,Битва при Харране (53 г. д.н.э.)''.

Պատասխան մերօրյա զրպարտիչներին (նյութերի և փաստաթղթերի ժողովածու)


Լույս է տեսել «Պատասխան մերօրյա զրպարտիչներին» նյութերի և փաստաթղթերի ժողովածուն, որում ներկայացված է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի հեղինակների պատասխանը ՀՑԹԻ-ի տնօրենի ժ. պ. Հ. Դեմոյանի խմբագրությամբ շրջանառված «գրախոսությանը»։

Պատասխանում հանգամանորեն անդրադարձ է կատարվում հեղինակային կազմին ներկայացվող անհիմն մեղադրանքներին, ցույց տրվում դրանց զրպարտչական բնույթը, ինչպես և վտանգավորությունը ազգային շահերի տեսանկյունից։ Խնդրի կապակցությամբ հատուկ ստեղծված մասնագիտական հանձնախմբի եզրակացության և «Հայ պատմագետների միության» հայտարարության մեջ արժևորվում է «Հայոց պատմության» բազմահատորյակը, դատապարտվում «գրախոսության» խմբագրի և անանուն հեղինակների գիտական էթիկայի կանոններին ոչ հարիր գործելաոճը։ 

Իրաքի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, Քրդագիտության ինստիտուտի տնօրեն Դօքթ. Ջուադ Ք. Էլ-Բէյդանի հոդվածը՝ նվիրված Իրաքի հայ համայնքի պատմությանը և նրա՝ Հայաստան այցելությանը

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՎ ԴԷՊՔԵՐ

Դօքթ. Ջուադ Ք. Էլ-Բէյդանի[1]

Էլ-Բէյընը Էլ-Ջդիդը օրաթերթ, Պաղտատ, Իրաք

Հայերու երկիր, երբեմն ալ Հայք, իսկ ըստ Մովսէս Խորենացիին՝ Նոյ նահապետի ժառանգ հանդիսացող՝ Յաբէթէն սերած ժողովուրդ: Ուրիշ պատմաբաններ կը գտնեն որ «հայ» անունը աղերս ունի «հաթի» հիթիթներու հետ: Իսկ ըստ իրաքցի պատմաբաններու և ուսումնասիրողներու աշխատութիւններուն, ասորական կաւէ սալիկներու վրայի արձանագրութիւններու համաձայն՝ Հայաստանը կը ներկայացուի որպէս Արտ-Ուրատու, իսկ ըստ Բաբելական սեպագիր արձանագրութիւններու՝ Հայաստանը կը կոչուի Ուրաշտու:

Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն՝ Կ.Առաքելյան «Հայ ֆիդայական շարժումը (1880 -1907թթ.)», Հ.Սիմոնյան «Արևմտահայ քաղաքական միտքը (1912-1913 թթ.)»

Ս.թ. մարտի 7-ին` ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

«Տեխնիկայի հետևից գնալ պետք չէ, այն պետք է խելքով գործածել, իսկ գործածողը հենց մարդն է, և ապրիլյան պատերազմը սա ապացուցեց».Ա.Հովհաննիսյան

Դեկտեմբերի 16-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ  Արծրուն Հովհաննիսյանի նոր՝ «Ռազմարվեստ. օդային գերակայություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատմության ինստիտուտի աշխատակիցները, ուսանողները, ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանների ներկայացուցիչներն ու այլոք:

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ՝ ՄԻԱՍՏԻՃԱՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաջողված փորձը, տասնամյակներ շարունակ նրա արդարացված ու արդյունավետ լինելու հանգամանքը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում առաջ քաշված այն դրույթին, որով նախատեսվում է վերացնել գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը, և նրա՝ միաստիճանի վերածումը։

НЕЗВАНЫЕ "ГОСТИ", ИЛИ АЗЕРПРОП В СВОЕМ РЕПЕРТУАРЕ

"Азербайджанцам давно пора понять, что попытки грязными статейками повлиять на стратегические союзнические отношения между Арменией и Россией ни к чему не приведут", - заявил в интервью "ГА" заведующий отделом истории Армянского вопроса и Геноцида армян Института истории НАН РА Армен МАРУКЯН.

С 14 по 16 сентября 2016 г. в Москве состоялась Международная научная конференция "Армянская диаспора и армяно-российские отношения: история и современность", в которой приняло участие более 100 специалистов по арменоведению и смежным тематикам из 16 стран и почти 50 городов мира. Более подробно о самой конференции, равно как о незваных азербайджанских "гостях", показавших себя в полной красе и в своем неизменном репертуаре, рассказывает наш собеседник - заведующий отделом истории Армянского вопроса и Геноцида армян Института истории НАН РА Армен Марукян…

ОТКРЫТОЕ ПИСЬМО ГЕНЕРАЛЬНОМУ ДИРЕКТОРУ ГОСУДАРСТВЕННОГО ЭРМИТАЖА МИХАИЛУ ПИОТРОВСКОМУ

В связи с инцидентом, имевшим место в ходе проходившей в Санкт-Петербурге 26-29 сентября Международной конференции по восточной нумизматике ЭCONII, мы – руководители трех академических институтов Национальной академии наук Армении, выражаем официальный протест, адресованный руководству Государственного Эрмитажа.
Под давлением официального Баку, руководство Эрмитажа внесло корректировки в формулировку доклада А.Акопяна и И.Петрова "Монетное дело Восточной Армении (Ереван, Нахичеван, Карабах, Гянджа) (1747-1827)", изьяв термин “Восточная Армения” не только из названия, но и из текста доклада, измененного на "Монетное дело Ереванского, Нахичеванского, Гянджинского и Карабахского ханств в 1747–1827 гг.", что мы считаем абсолютно недопустимым.

Ռումինիայի ակադեմիայի փոխնախագահ, պատմաբան, պրո‎‎ֆեսոր Վիկտոր Սպինեյի այցը Հայաստան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռումինիայի ակադեմիայի միջև գիտական համագործակցության ծրագրերի շրջանակներում ս.թ. օգոստոստ 9-19-ը Հայաստանում էր Ռումինիայի ակադեմիայի փոխնախագահ, պատմաբան, հնագետ պրո‎‎ֆեսոր Վիկտոր Սպինեյը:

Ռուսաստանի պատմագիտական ընկերության հիմնադրման 150-ամյակը

ՀՀ  ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մասնակցեց Ռուսաստանի պատմագիտական ընկերության հիմնադրման 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին

 

Նարեկ Հակոբյան.«Կաթողիկոսական դիվանի և Սրբազան Սինոդի արխիվային վավերագրերի հավաքածուն՝ որպես Հայկական հարցի ուսումնասիրության աղբյուր (1894-1914թթ.)»

2016 թ. հուլիսի 1-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Գոռ Երանյան.«Հարավային Հայաստանը XI դ. –XVI դ. կեսերին», Տիգրան Ղանալանյան. «Սփյուռքի ներքին տեղաշարժերը 1945-1988 թվականներին»

 2016 թ. հունիսի 28-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ: