Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2021 թ. նոյեմբերի 2-ին կազմակերպում է II միջազգային գիտաժողովը՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  խորագրով

Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը պետք է  «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա  ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:

Թեկնածուական ատենախոսություն, Գրիգորյան Վարդիթեր

2021 թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐԻ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՄԵՐԵԹԻ ԹԵՄԻ ՎԱՐՉԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ XIX Դ. 30-ԱԿԱՆ Թ. – XX Դ. ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Համագործակցություն Հյուսիսկոկասյան դաշնային համալսարանի (Ստավրոպոլ) և ՀՀ ԳԱԱ միջև

Հուլիսի 20-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցներ Ա.Մելքոնյանը, Հ.Մուրադյանը, Ռ.Սահակյանը, Ա.Մարուքյանը, Գ.Ստեփանյանը, Ա.Ղամբարյանը, Լ.Հովհաննիսյանը, Ն. Ադամյանը հյուրընկալեցին ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՀԿԴՀ) ռեկտոր Դմիտրի Բեսպալովին, պրոռեկտոր Առուշան Վարդումյանին և  միջազգային կապերի պատասխանատու Վլադիմիր Սամուիլենկոյին