Новости - Объявления - Обновления

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ պ.գ.դ. Էդուարդ Լ. Դանիելյանի “Պատմական արդարությունը մարտնչող խավարամոլության դեմ” հոդվածը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ պ.գ.դ. Էդուարդ Լ. Դանիելյանի “Պատմական արդարությունը մարտնչող խավարամոլության դեմ” հոդվածը:

Մարուքյան Արմեն, Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները:

Մարուքյան Արմեն, Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները: Բեռնել գիրքը

Մարուքյան Արմեն, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները:

Մարուքյան Արմեն, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները: Բեռնել գիրքը

Միջազգային գիտաժողով «Արշալույս Քրիստոնեության Հայոց»

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը եւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը 2016 թ. մայիսի 19-20-ին հրավիրում են միջազգային գիտաժողով «Արշալույս Քրիստոնեության Հայոց» թեմայով, որըտեղի կունենա Երեւանում` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:

Գիտաժողովը նվիրված է Հայոց պատմության առանցքային նշանակություն ունեցող հիմնահարցերից մեկին` Հայաստանում Առաքելական քարոզչությունից մինչեւ Հայոց Մեծ Դարձը` Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը:

Գիտաժողովի նպատակն է հայագիտության բնագավառում արձանագրված ձեռքբերումների, նորբացահայտումների հիմնավոր քննությամբ անդրադառնալ պատմության եւ ավանդույթների ակունքներին, ճշտել առասպելաբանության ու պատմականության շրջանակը, ներկայացնել Հայաստանի քրիստոնեացման նախադրյալները, հիմնահարցի պատմական նշանակությունը:

Գիտաժողովն անց է կացվում Տեր եւ Տիկին Էդուարդ եւ Վերժին Մսըրլյանների հովանավորությամբ:

Ակնկալվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետների մասնակցությունը:

Զեկուցման հայտերը եւ հիմնադրույթները (մինչեւ 3 էջ ծավալով`տպագիր եւ խտասկավառակով, օտարլեզուներով TimesNew Roman, հայերենով` Unicode տարբերակով, տառաչափը 12, տողային հեռավորությունը ª 1.5) ներկայացնել մինչև 2016 թ. մարտի 31-ըհետևյալ հասցեով`ՀՀ 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղար Հ. Մուրադյանին /էլ. փոստ` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра./">Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.:

Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է ընտրություն կատարելու ներկայացվող զեկուցումների հարցում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերը նշված հասցեով կամ զանգահարել 58-19-31 հեռախոսահամարով:   ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սումգայիթյան օրագիր. 1988-ի մարտի 27-ից ապրիլի 5-ը

2016թ. փետրվարի 26-ին ժամը 14:00-ին նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Սումգայիթյան օրագիր. 1988-ի մարտի 27-ից ապրիլի 5-ը» անգլերեն գրքի ներկայացումը: 

ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը 2016 թ. հոկտեմբերի 26-27-ին հրավիրում է միջազգային գիտաժողով «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:

      Գիտաժողովը նվիրված է այլազգի հայագետների կողմից Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերի հետազոտության ասպարեզում ունեցած ավանդի արժևորմանը: 

      Գիտաժողովի նպատակն է կարևորել օտարազգի հայագետների ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների զարգացման բնագավառում, ներկայացնել նրանց կողմից հին և միջնադարյան պատմության, պատմական աշխարհագրության, գրականության, մշակույթի, քաղաքակրթական և հոգևոր ոլորտների հիմնահարցերի ուսումնասիրությունները, որոնք ներկայումս պահպանում են իրենց որոշակի նշանակությունը:    

Ակնկալվում է ՀՀ, ԼՂՀ (Արցախ) ու Ջավախքի, ինչպես նաև Հայկական Սփյուռքի և այլ երկրների մասնագետների մասնակցությունը:

Զեկուցման հայտերը և հիմնադրույթները (մինչև 2 էջ ծավալով` տպագիր և էլեկտրոնային շարվածքով, օտար լեզուներով Times New Roman, հայերենով` Unicode տարբերակով, տառաչափը 12, տողային հեռավորությունըª 1.5) ներկայացնել մինչև 2016 թ. հուլիսի 31-ը հետևյալ հասցեով` ՀՀ 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղար Հ. Մուրադյանին /էլ. փոստ` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра./:    

Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է ընտրություն կատարելու ներկայացվող զեկուցումների հարցում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերը նշված հասցեով կամ զանգահարել 58-19-31 հեռախոսահամարով:    

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ