Новости - Объявления - Обновления

«Հայոց պատմություն» բազմահատորյակ



Հայոց պատմություն, հ. III. Նոր ժամանակաշրջան (XVII դ. երկրորդ կես - XIX դ. վերջ), գիրք առաջին (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2010, 704 էջ + 24 ներդիր: 

Հրատարակվել է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորի առաջին
գիրքը, որն ընդգրկում է նոր պատմության` XVII դ. երկրորդ կեսից մինչև XIX դ. վերջն ընկած շրջափուլը: Այն ներառում է XVII-XIX դդ. հայ ազատագրական շարժումների ու ծրագրերի, Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման, Հայկական հարցի միջազգայնացման, ազատագրական խմբակների ու կուսակցությունների առաջացման, 1890-ական թթ. հայկական կոտորածների, ինքնապաշտպանական մարտերի, տվյալ ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական ու մշակութային պատմության հիմնահարցերը: Հատորը շարադրված է հարուստ արխիվային նյութի, հրատարակված փաստաթղթերի և առկա գիտական գրականության համակողմանի օգտագործմամբ:




 




Հայոց պատմություն, հ. IV. Նորագույն ժամանակաշրջան, գիրք առաջին (1918-1945 թթ.), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2010, 800 էջ + 24 ներդիր:


Հրատարակվել է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի չորրորդ հատորի առաջին գիրքը, որն ընդգրկում է 1918-1945 թթ.: Այն շարադրված է արխիվային նորահայտ նյութերի, հրատարակված փաստաթղթերի ժողովածուների և առկա գիտական գրականության համակողմանի օգտագործմամբ: 

 





Հայոց պատմություն, հ. II. Միջին դարեր (IV դ. - XVII դ. առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2014, 800 էջ + 24 ներդիր:



Հրատարակվել է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երկրորդ հատորի երկրորդ գիրքը, որն ընդգրկում է IX դարի կես-XVII դարի առաջին կեսն ընկած ժամանակամիջոցը: Այն շարադրված է արխիվային նորահայտ նյութերի, հրատարակված փաստաթղթերի ժողովածուների և առկա գիտական գրականության համակողմանի օգտագործմամբ:

 




Հայոց պատմություն, հ. III. Նոր ժամանակաշրջան (XVII դ. երկրորդ կես - XIX դ. վերջ), գիրք երկրորդ (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.),Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչություն, 2010, 704 էջ + 24 ներդիր:




Հրատարակվել է  «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորի երկրորդ գիրքը, որն ընդգրկում է  Հայոց նոր պատմության վերջին փուլը՝ 1901-1918 թթ. իրադարձությունները: 

 



ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՊՈԱԿ                                                                                                                        

Երևանի թ. 1 գանձապետական բաժանմունք

հ/հ 900018005281

ՀՎՀՀ  00008037

Նպատակ՝  «Հայոց պատմություն» 2-րդ, 3-րդ և 4-րդ հատորների 1-ին և 2-րդ գրքերի համար

(6800 դր.- 1 գրքի արժեքը)