Новости - Объявления - Обновления

Միքայել Մալխասյան. «Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում – 17-րդ դարի առաջին կեսին»

2016 թ. հունիսի 24-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Գևորգ Տեր-Վարդանյան. «Հայոց պատմագրքերի գիտական բնագրերի կազմութեան խնդիրներ եւ ձեռագրական աւանդոյթներ»

2016 թ. հունիսի 14-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Իսկուհի Ավանեսյան.«Կանանց մասնակցությունը արցախյան գոյապայքարին (1988-1994 թթ.)»

2016 թ. հունիսի 17-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Ասպիրանտուրայի ընդունելություն

Կայքում հասանելի է Հայոց պատմություն (աղբյուրագիտություն եվ պատմագրություն) մասնագիտությամբ ասպիրանտուրայի 2016թ. ընդունելության քննության հարցաշարը: Բեռնել հարցաշարը  

ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը 2016 թ. հոկտեմբերի 26-27-ին հրավիրում է միջազգային գիտաժողով «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:

«Հայոց Ցեղասպանութիւն՝ 100 տարի անց», Փաստաթուղթեր և Վաւերագրեր

Վերջերս, Պաղտատի մէջ լոյս տեսաւ Իրաքցի երկու պատմաբաններ՝ Ֆիքռըթ Էլ-Բաղդադի և Աալա' Էլ- Շըրիֆ-ի համահեղինակային աշխատութիւնը՝ «Հայոց Ցեղասպանութիւն՝ 100 տարի անց», Փաստաթուղթեր և Վաւերագրեր Հայ Ժողովուրդի և համայն մարդկութեան հանդէպ գործուած Մեծ Եղեռնին վերաբերեալ:

Վլադիմիր Ղազախեցյանի 90-ամյակին նվիրված

2016 թ. մարտի 4-ից 7-ը Երևանում և Աղվերանում անցկացվեց «Հայաստանի նորագույն պատմության ուսումնասիրության վիճակը և խնդիրները» գիտաժողովը, որը նվիրված էր անվանի պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանի 90-ամյակին: Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» գրքի ներկայացմամբ: 

Դիտել լուսանկարները 

«ОЧЕРЕДНОЙ "ШЕДЕВР" АЗЕРБАЙДЖАНСКОЙ ПРОПАГАНДИСТСКОЙ МАШИНЫ»

Լույս է տեսել պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի վարիչ՝ Արտաշես Շահնազարյանի հոդվածը

«ОЧЕРЕДНОЙ "ШЕДЕВР" АЗЕРБАЙДЖАНСКОЙ ПРОПАГАНДИСТСКОЙ МАШИНЫ» բեռնել

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ մեր ուսուցիչների մոտ» Ս. Օհանյան

Մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների եւ գիտնականների հետ:

Քննարկվեցին ԳԱԱ-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ հետագա փոխհամագործակցության հարցերը: Փոխհամագործակցությունը ներառում է 2 հիմնական ուղղություն: Առաջինը հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք բարձրացնում են հայ զինվորի գիտելիքները եւ հայրենասիրական ոգին, երկրորդը՝ ԳԱԱ-ի ինստիտուտների մշակումները հանրապետության պաշտպանունակության բարձրացման գործում: 

Լույս է տեսել Արարատ Հակոբյանի, ՀՍԽՀ 1921 թ. ներքաղաքական կյանքի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ, մենագրությունը

Արարատ Հակոբյան, ՀՍԽՀ 1921 թ. ներքաղաքական կյանքի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ:

Հանդիպում գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ

Փետրվարի 12-ին` ժամը 13:00-ին, տեղի ունեցավ հանդիպում Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ: 


29229