ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Պատ­մութ­յան ինս­տի­տու­տի Ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի խոր­հուր­դը ինստի­տու­տի մինչև 35 տա­րե­կան աշ­խա­տա­կից­նե­րին և ասպի­րանտ­նե­րին միա­վո­րող կա­ռույց է: Խոր­հուր­դը հիմնա­կա­նում զբաղ­վում է ինս­տի­տու­տի երի­տա­սարդ աշ­խա­տա­կից­նե­րի, աս­պի­րանտ­նե­րի և հայ­ցորդ­նե­րի գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մա­կարգ­մամբ, նրանց մաս­նակ­ցութ­յամբ երիտա­սար­դա­կան գի­տա­ժո­ղով­նե­րի կազ­մա­կերպ­ման, գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հրատարակ­ման, գի­տա­գործ­նա­կան սե­մի­նար­ներ, դա­սա­խո­սութ­յուն­ներ կազ­մա­կեր­պե­լու աշխա­տանք­նե­րով։

Պատ­մութ­յան ինս­տի­տու­տը հիմ­նադր­վել է Հայ­կա­կան ԽՍՀ Գի­տութ­յուն­նե­րի ակադեմիա­յի ստեղծ­ման ժա­մա­նակ` 1943 թ. նո­յեմ­բե­րին: 1962 թ. սկսած ինս­տի­տու­տը կազմա­կեր­պում է ե­րի­տա­սար­դ գի­տաշ­խա­տող­նե­րի գիտական նստաշր­ջան­ներ: Մինչ այժմ կազ­մա­կերպ­վել է այդ­պի­սի 44 գի­տա­ժո­ղով: Նստաշր­ջան­նե­րում ինս­տի­տու­տի երի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րը, աս­պի­րանտ­ներն ու հայ­ցորդ­ներն իրենց զե­կու­ցում­նե­րով կար­ծես հաշվետ­վութ­յուն են ներ­կա­յաց­նում նա­խորդ տա­րում կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի մա­սին, խոր­հուրդ­ներ ստա­նում ա­վագ գիտնականնե­րից: Նս­տաշր­ջա­նի ըն­թաց­քում յու­րա­քանչ­յու­րը տե­ղե­կա­նում է նաև իր ե­րի­տա­սարդ գոր­ծըն­կեր­նե­րի գի­տա­կան պրպտում­նե­րի արդ­յունք­նե­րի մա­սին:

1970 թ. սկսած հրա­տա­րակ­վել են ինս­տի­տու­տի ե­րի­տա­սար­դա­կան նս­տաշր­ջա­ննե­րի զեկու­ցում­նե­րի հիմ­նադ­րույթ­նե­րը (թե­զիս), իսկ 1997 թ. նստաշր­ջան­նե­րի լա­վա­գույն զեկուցում­նե­րը հրա­տա­րակ­վում են ինս­տի­տու­տի «Հա­յոց պատ­մութ­յան հար­ցեր» պարբերականում:

Ե­րի­տա­սար­դա­կան նստաշր­ջան­նե­րի կազ­մա­կերպ­ման, ե­րի­տա­սար­դնե­րի գի­տա­կան և ժա­ման­ցա­յին կյան­քի անց­կաց­ման տե­սա­կե­տից կար­ևոր նշա­նա­կութ­յուն ունե­ցավ 1979 թ. ինս­տի­տու­տի Ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի խորհր­դի (ԵԳԽ) ստեղ­ծու­մը: Խորհր­դի առաջին նա­խա­գա­հը պ.գ.թ. Վա­չե Հո­վա­կիմ­յա­նն­ էր (1979–1980): Ե­րի­տա­սարդ գիտաշխատող­նե­րի խորհր­դի նա­խա­գահ­ներ են հան­դի­սա­ցել` Աղավ­նի Ու­թուջ­յա­նը (1980–1987), պ.գ.թ. Վա­հան Փա­փազ­յա­նը (1987–1991), պ.գ.թ. Ռու­բեն Գաս­պար­յա­նը (1991–1997), պ.գ.թ. Ք­նա­րիկ Ա­վագ­յա­նը (1997–2005), պ.գ.թ. Ա­նա­հիտ Խոս­րո­ևան (2005–2008), պ.գ.թ. Ար­տակ Մա­ղալ­յա­նը (2008–2013), պ.գ.թ. Հա­մո Սուքիաս­յանը (2013–2020), պ.գ.թ. Վահե Սարգսյանը (2020–2026): 2026 թ. ապ­րի­լից խորհր­դի նա­խա­գա­հը պ.գ.թ. Գայանե Ղազարյանն է: ԵԳԽ նա­խա­գահ­նե­րը 1999 թ. սկսած ինս­տի­տու­տի գի­տա­կան խորհր­դի և տնօ­րի­նութ­յան ան­դամ­ներ են:

Երի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի խորհր­դի ան­դամ­նե­րը գիտական աշխատանքների հե­ղի­նակ­ներ են, հան­րա­պե­տա­կան և մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­նե­րի մաս­նա­կիցներ: 1970-ականներից սկսած սովորաբար ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տող­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ գի­տա­ժո­ղով­ները տեղի են ունենում Կո­տայ­քի մար­զի Աղ­վե­րան գյու­ղում գտնվող ՀՀ ԳԱԱ գիտա­ժո­ղով­նե­րի տա­նը: Գիտաժողովներ են կազմակերպվել նաև Երևան քաղաքում և հանրապետության այլ վայրերում (Վանաձոր, Ծաղկաձոր և այլն)։ 2009–2026 թթ. խոր­հուր­դը կազ­մա­կեր­պել է մեկ տասն­յակից ավել երիտա­սար­դա­կան գի­տա­ժո­ղով, որոնց լա­վա­գույն զե­կու­ցում­նե­րը հրա­տա­րակ­վել են:

 

Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել խորհրդի նախագահ, պ.գ.թ. Գայանե Ղազարյանին (gayane.ghazaryan.1992@mail.ru):