ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ, ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԵՆՐԻԿ

2021 թ. հունիսի 1-ին, ժամը 1400--ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԵՆՐԻԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 387–630–ԱԿԱՆ ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ  ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ։

Հայտարարություն

Խոր կսկիծով հայտնում ենք, որ վախճանվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների պատմության» բաժնի երկարամյա գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Վարդան Արշավիրի Խաչատրյանը (1932-2021 թթ)։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը հայ-ռուսական պատմա-մշակութային առնչություններն էին, մասնավորապես Աստրախանի հայ գաղթօջախի պատմության տարբեր ժամանակաշրջանների՝ սկզբնավորումից (16-րդ դ.) մինչեւ 20-րդ դարասկզբի Աստրախանի հայերի առեւտրա-տնտեսական, իրավա-դատական հարաբերությունների բազմադրյան պատմության, քաղաքի եւ շրջանի արդյունաբերության մեջ հայերի ունեցած խոշոր ներդրման, մշակութային կյանքի, հայկական դպրոցների, հայ տպագրության ուսումնասիրությունը։