ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է «Միջազգային հարցերով ռուսական խորհրդի» և «Դիոլոգ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը՝ հանդես գալով «Իսլամական ծայրահեղականության ներկայիս դրսևորումները Կովկասում՝ որպես սպառնալիք Հայաստանի և Ռուսաստանի համար» խորագիրը կրող զեկույցով:

Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործման փաստին՝ ընդգծելով, որ վերջիններիս ներգրավումը պատերազմում սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի ողջ տարածաշրջանի, արտատարածաշրջանային գործընթացների ու անվտանգության համար: