Ս․ Թ․ մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում հյուրընկալվեց և գիտակրթական միջոցառումներին մասնակցեց ՌԴ Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանի Արտասահմանյան պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆ․ Իգոր Կրյուչկովը։ Նախ նա հետաքրքիր և բովանդակալից զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մագիստրանտների և դասախոսական կազմի համար: Ծավալված հարց ու պատասխանին մասնակցեցին նաև ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ։
Զեկուցման ավարտից հետո «Հայկական հարցը միջազգային հարաբերություններում (1895–1923 թթ.)» հայ-ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակում (ՀՀ ԳԿ-ի 20RF-103 և ՀՀՌՀ (ՌԴ) գիտական համատեղ ծրագիր) տեղի ունեցավ Կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին գիտական ծրագրի ղեկավար Ա․ Մելքոնյանը, անդամներ՝ Ռ․ Սահակյանը, Վ․ Մելիքյանը, Ն. Ադամյանը և ՌԴ խմբի ղեկավար Ի․ Կրյուչկովը։
Քննարկման և մտքերի փոխանակման ընթացքում որոշվեց՝ որպես գիտական արդյունք ներկայացնել համատեղ կոլեկտիվ աշխատություն։
Աշխատանքային օրվա ավարտին Ի․ Կրյուչկովը հյուրընկալվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրինությունում, որտեղ քննարկվեցին համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր՝ կրկնակի դիպլոմի շնորհումով, մշակելու և իրականացնելու հարցեր։