Ս․ թ․ մայիսի 31-ին գիտական համագործակցության հուշագիր կնքվեց ՀՀ ԳԱԱ պատմության և Վրաստանի Կ. Կեկելիձեի անվան հին ձեռագրերի ինստիտուտների միջև։ Հայ֊վրացական գիտական կապերի ամրապնդման և զարգացման համար Կ. Կեկելիձեի անվան հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն պրն. Աբաշիձեն պատմության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Խուդանյանին արժանացրեց պատվավոր նվերի` նույն ինստիտուտի կրծքանշանի։