ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2022 թ. նոյեմբերի 4-ին կազմակերպում է III միջազգային գիտաժողովը՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով: Այն նվիրված է Հալեպի «Քարեն Եփփէ» ազգային ճեմարանի հիմնադրման 75-ամյակին:
Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի սեպտեմբերի 20 պետք է «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:
Այն թեմաները, որոնք կազմկոմիտեի կողմից կարժանանան դրական կարծիքի, կներկայացվեն կայանալիք գիտաժողովին:
Նյութերը պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներ են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Զեկուցումների համար տրամադրվելու է 15 րոպե:
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրվելու են «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» վերտառությամբ հոդվածների հերթական ժողովածուում (պրակ 3):
Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունները: