2022 թ. հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի գործունեության 10-ամյակին: Այն կազմակերպվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Վաչէ եւ Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ:
Գիտաժողովին մասնակցեցին 44 զեկուցողներ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Մարիամ Հովսեփյանը, Համո Սուքիասյանը, Հասմիկ Ամիրջանյանը, Ստյոպա Պետոյանը, Կարեն Մկրտչյանը: