ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱՑԻԿ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. «ՄՇԱԿ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 150-ԱՄՅԱԿ» ԹԵՄԱՅԻՆ

Ս. թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ պատմության նիստերի դահլիճում շրջանառության մեջ դրվեց «Հայոց պատմություն. «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով երկկողմանի փոստային բացիկը: Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղեկալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի վարիչ Ալբերտ Խառատյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: