ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս. թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կայսրությունների սահմանները. ինքնությունները համաշխարհային համակարգերի սահմաններում» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովը կազմակերպվել էր Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Երվանդ Մարգարյանի նախաձեռնությամբ:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումով հանդես եկավ գիտաշխատող Զոհրաբ Գևորգյանը: