ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆ

Նոյեմբերի 10-ին համաշխարհային հանրությունը նշում է «Գիտության համաշխարհային օրը»։ Այն պաշտոնապես սահմանվել և ներդրվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություններից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2001 թ., պաշտոնական անվանումն է՝ «Գիտության համաշխարհային օր հանուն խաղաղության և զարգացման»։ Գիտական հանրությունը գիտության համաշխարհային օրը սկսել է նշել 2002 թվականից, երբ նոյեմբերի 10-ին աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպվեցին գիտագործնական զանազան միջոցառումներ․ կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ և համաժողովներ, դասախոսություններ և սեմինարներ, թանգարանային ցուցահանդեսներ և այլն։
Օրվա խորհուրդն է՝ ընդգծել գիտության և գիտնականի կարևոր դերը հասարակության մեջ, ապահովել հանրության տեղեկացվածությունը գիտական նվաճումների մասին, նաև փորձել ներգրավել հասարակության լայն շերտերին գիտական տարբեր խնդիրների քննարկմանը։