Ս․ թ․ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կազմակերպվել էր պ.գ.թ. Գնել Ստեփանի Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանի խոսքով, որը արժևորեց հուշ-ցերեկույթի կազմակերպումը:
ՀՀ ԳԱԱ ՊԻ միջին դարերի պատմության բաժնի վարիչ, գիտքարտուղար Հակոբ Մուրադյանը ներկայացրեց Գնել Գրիգորյանի կենսագրությունն ու գիտական գործունեությունը։
Առաջատար գիտաշխատող պ.գ.թ, Արտաշես Շահնազարյանը, առաջատար գիտաշխատող, պ.գ.դ․ Արարատ Հակոբյանը, պ.գ.թ․ Էդիկ Գևորգյանը և Մատենադարանի գիտքարտուղար, պ.գ.թ Վահե Թորոսյանը պատմեցին հուշեր, աշխատանքային տարիներից հետաքրքիր դրվագներ:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Գնել Գրիգորյանի կինը` պ.գ.թ., դոցենտ Գոհար Խաչատրյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին։ Դուստրը՝ պ.գ.թ. Մարիամ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար: