Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրավերով Բեյրութ այցելեց (10.01.23-17.01.23) ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նա կաթողիկոսարանի հայագիտության դասընթացի ունկնդիրների համար կարդաց դասախոսություններ «Հայ-թուրքական հարաբերություններ. պատմություն և արդիական խնդիրներ» թեմայով, ելույթներ ունեցավ տեր Աբել քահանա Մանուկյանի մենագրությունների, Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերին, Արցախի պատմամշակութային խնդիրներին նվիրված գրքերի շնորհանդեսներին, հարցազրույց տվեց «Վանա ձայն» ձայնասփյուռին, այցելեց «Ազդակ» օրաթերթի խմբագրատուն՝ արժևորելով թերթի հետ ՀՀ ԳԱԱ ակադեմիայի տարիների համագործակցության նշանակությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթղիկոս Տ.Տ. Արամ Ա-ի հետ հանդիպմանը վեհափառ հայրապետն իր խոր անհանգստությունը հայտնեց այսօր Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված բարդ կացության առնչությամբ, մատնանշեց ազգային միասնության անհրաժեշտությունը: Արամ Ա-ի նախագահությամբ տեղի ունեցավ «Խաչիկ Պապիկյան» հիմնադրամի հերթական նիստը: