ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Հայաստանը և հայությունը համաշխարհային պատմության շրջադարձային փուլերում (պատմություն և արդիականություն)» խորագրով միջազգային գիտաժողով: Կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտ (տե՛ս հավելվածը) և թեզիսներ (մինչև 1,5 էջ) էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Գիտական նստաշրջանին ներկայացված նյութերը կհրապարակվեն գիտական հոդվածների ժողովածուում: