ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը 2016 թ. հոկտեմբերի 26-27-ին հրավիրում է միջազգային գիտաժողով «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:

 

      Գիտաժողովը նվիրված է այլազգի հայագետների կողմից Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերի հետազոտության ասպարեզում ունեցած ավանդի արժևորմանը: 

      Գիտաժողովի նպատակն է կարևորել օտարազգի հայագետների ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների զարգացման բնագավառում, ներկայացնել նրանց կողմից հին և միջնադարյան պատմության, պատմական աշխարհագրության, գրականության, մշակույթի, քաղաքակրթական և հոգևոր ոլորտների հիմնահարցերի ուսումնասիրությունները, որոնք ներկայումս պահպանում են իրենց որոշակի նշանակությունը:    

Ակնկալվում է ՀՀ, ԼՂՀ (Արցախ) ու Ջավախքի, ինչպես նաև Հայկական Սփյուռքի և այլ երկրների մասնագետների մասնակցությունը:

Զեկուցման հայտերը և հիմնադրույթները (մինչև 2 էջ ծավալով` տպագիր և էլեկտրոնային շարվածքով, օտար լեզուներով Times New Roman, հայերենով` Unicode տարբերակով, տառաչափը 12, տողային հեռավորությունըª 1.5) ներկայացնել մինչև 2016 թ. հուլիսի 31-ը հետևյալ հասցեով` ՀՀ 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24/4, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղար Հ. Մուրադյանին /էլ. փոստ` Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript /:    

Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է ընտրություն կատարելու ներկայացվող զեկուցումների հարցում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերը նշված հասցեով կամ զանգահարել 58-19-31 հեռախոսահամարով:    

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ