Միջազգային գիտաժողով

Մայիսի 7-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում «Պոնտոսցիների համահունական ընկերակցության» նախաձեռնությամբ կայացավ «Գաղթականությունը 1922 թվականից առ այսօր» միջազգային գիտաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկան հունական զանազան հայրենակցական կազմակերպությունների, Սալոնիկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Սալոնիկի հայ դատի հանձնախմբի նախագահ Պետրոս Հալաջյանն իր խոսքում կարևորեց պահանջատիրության հարցը, թուրքական մերժողականության դեմ հայ և հույն ժողովուրդների համատեղ պայքարի անհրաժեշտությունը: Բանախոսներից դոկտոր Վասիլիոս Մեյխանցիդիսի ու ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի զեկուցումներում ընդգծվեցին քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ 1913-1922 թթ. թուրքական իշխանությունների ցեղասպան քաղաքականության ընդհանրությունները: 

Սալոնիկի Արիստոտելի համալսարանի պատմաբանների հետ հանդիպման ժամանակ ձեռք բերվեց համաձայնություն հայ-հունական համատեղ գիտական համագործակցության վերաբերյալ: Ա Մելքոնյանն այցելեց տեղի մեկօրյա հայկական դպրոցը, մասնակցեց Սալոնիկի հայկական միությունների կազմակերպած միջոցառումներին:

https://www.tvopen.gr/watch/169245/episthmonikosynedriosththessalonikhhporeiatonprosfygonapoto1922eosshmera