ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենությունը հայտնում է, որ դեռևս 1943 թ. ակադեմիայի նախագահության նախաձեռնությամբ ինստիտուտում ստեղծված Հայրենական մեծ պատերազմի պատմության կաբինետը գոյություն է ունեցել մինչև 1970-ական թթ., երբ հիմնադրվել է Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժինը։ 1992 թ. բաժիններին փոխարինել են գիտահետազոտական թեմատիկ խմբերը։ 1990-ական թթ. սկզբներից Հայրենական մեծ պատերազմին վերաբերող նյութերը պարբերաբար արխիվացվել են Հայաստանի ազգային արխիվի կողմից, որոշ մասը տրամադրվել է Հայաստանի ազգային գրադարանին, մնացածն էլ պահվում է պատմության ինստիտուտում։ Ինչ վերաբերում է վաղուց լուծարված՝ Հայրենական պատերազմի պատմության կաբինետի եռանկյունաձև կնիքով լուսանկարներին, որոնց մասին նշված է համացանցում հայտնված մի գրառման մեջ, ինստիտուտը տեղեկություններ չունի։ Վերոնշյալի մասին պաշտոնական գրությամբ տեղեկացվել է ակադեմիայի նախագահությանը։