2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ (ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)» խորագրով:
Ինստիտուտի աշխատակիցներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև Բեյրութի Հայկազեան համալսարանից (Ադրանիկ Տագէսեան), Թբիլիսիի ԻՎ. Ջավախիշվիլու պետական համալսարանից (Արչիլ Սիխարուլիձե), Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանից (Տատյանա Լևչենկո, Իվան Դանիլով), Երևանի պատմության թանգարանից (Անժելա Տերյան), Վանաձորի Հ. Թումանյանի պետական համալսարանից (Ֆելիքս Մովսիսյան), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից (Նարինե Շամամյան), Երևանի պետական համալսարանից (Էդիկ Մինասյան, Սարգիս Գրիգորյան), ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից (Քրիստինե Մելքոնյան), Հայկական պետական մանկավարժական համալսարանից (Ամատունի վիրաբյան):
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը:
Գիտաժողովի չորս նիստերը վարեցին՝ Վահե Սարգսյանը, Կարինե Շահիդանովան, Վահան Մելիքյանը և Կարեն Խաչատրյանը:
Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Վահե Սարգսյանը, Գոհար Վարդումյանը, Կարեն Թոխաթյանը, Մարիամ Գրիգորյանը, Կարինե Շահիդանովան, Լիլիթ Հովհաննիսյանը, Հասմիկ Ամիրջանյանը, Ջեննի Թամարյանը, Վահան Մելիքյանը, Արմենուհի Ղամբարյանը, Քնարիկ Ավագյանը, Գագիկ Ժամհարյանը, Արամ Սայիյանը, Կարեն Խաչատրյանը, Դավիթ Գասպարյանը, Հովհաննես Ալեքսանյանը, Գրիգոր Արշակյանը: Զեկուցումների ավարտից հետո տեղի ունեցավ աշխույժ քննարկում, հարց ու պատասխան: