ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ.գ.թ. Սուրեն Քոլանջյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը պատմաբանի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։
Բացման խոսքով հանդես եկավ Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը՝ ներկայացնելով պատմաբանի գիտական գործունեությունն ու թողած ժառանգությունը։
Ինստիտուտի աշխատակիցներից բացի, գիտաժողովին մասնակցում էր ներկայացուցիչ նաև Բուլղարիայից:
Գիտաժողովի երկու նիստերը վարեցին՝ Կարեն Մկրտչյանը և Արծվի Բախչինյանը:
Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Գևորգ Ստեփանյանը, Սեդա Օհանյանը, Անի Ֆիշենկճյանը, Քնարիկ Ավագյանը, Կարեն Մկրտչյանը, Արծվի Բախչինյանը, Էլիզ Թաջիրյանը, Հովիկ Ավանեսովը և Քնարիկ Պետրոսյանը:
Զեկուցումների ավարտից հետո տեղի ունեցավ աշխույժ քննարկում, հարց ու պատասխան: