Ապրիլի 27-ին Կահիրեի Պըլքտանեան սրահում, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Եգիպտահայ համայնքը Հայկական Հարցի հոլովոյթում» փաստաթղթերի ժողովածուի Ա և Բ հատորների շնորհանդեսը: Ժողովածուն կազմված է ըստ Կահիրեի Ազգային Առաջնորդարանի արխիվատան փաստաթղթերի:
Կազմող՝ Գոհար Ավագյան (Մատենադարանի ավագ գիտաշխատող, ՀԱԱ տնօրենի խորհրդական, պ.գ.թ.)
Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Աշոտ Մելքոնյան (ԳԱԱ, պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս)