Ժողովածուի շնորհանդես

2024թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Լոռե բերդից մինչև Ստեփանավան. պատմամշակութային ժառանգության հետքերով» և «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի XLIII գիտական նստաշրջան՝ նվիրված Սիմոն Կրկյաշարյանի ծննդյան 100-ամյակին» գիտաժողովների նյութերի ժողովածուի շնորհանդեսը:

Ելույթներով հանդես եկան ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա․ Մելքոնյանը, պ․գ․թ․, դոցենտ Համո Սուքիասյանը, պ․գ․դ․ Վահան Տեր-Ղևոնդյանը, պ․գ․թ․, ավագ գիտաշխատող Գոհար Վարդումյանը։