Սեպտեմբերի 9-ին ժամը 14:00-ին Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմաւենի Միրօղլու Մուհթարեանի «Պոլսահայերը (1923-1939)» գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Գիրքը ներկայացվեց Հայ պարբերական մամուլի և հասարակական քաղաքական մտքի պատմության բաժնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը: