Դասախոսություն ՀՀ ԳԱԱ ՊԻ-Ում

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում անցկացվեց «Հայերի ծագումը գենետիկայի տեսակետից» խորագրով դասախոսություն, որը վարեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։ 

Ողջույնի խոսքով հանդես եկավ  Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Դասախոսության շրջանակում բանախոսը ներկայացրեց իր հետազոտություններն ու հայտնագործությունները։

Դասախոսությունն անցավ ջերմ մթնոլորտում՝ ներկաների ակտիվ ներգրավմամբ։

Նշենք, որ դասախոսությունը կազմակերպել էր ինստիտուտի Հին դարերի պատմության բաժինը։