Հոկտեմբերի 9-15-ը ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի հարկի տակ տեղի ունեցավ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ պատմաբանների ասոցացիայի հերթական միջազգային դպրոցը:
Դպրոցի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հովհաննես Ալեքսանյանը և ավագ լաբորանտ Ջեննի Թամարյանը:
Գիտագործնական աշխատանքի թեման էր «XX դարի պատմության բարդ հարցերը», որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան մասնակից երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հովհաննես Ալեքսանյանը, հետևյալ թեմայով՝ «Миграционные процессы армян на постсоветском пространстве»: Բացի այդ, կլոր սեղան-քննարկման շրջանակներում ներկայացվեց «Հայերը Խորհրդային հանրապետություններում 1959-1989 թթ.» թեման:
Ներկայացված զեկուցումները հետաքրքրություն առաջացրեցին մասնակիցների շրջանում և ծավալվեց աշխույժ քննարկում: