2026 թ. հոկտեմբերի 23-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Լոռվա պատմության և պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու պահպանությանը։

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը։ Այն միավորել էր տարբեր բնագավառների հետազոտողների՝ քննարկելու Լոռվա պատմության, հնագիտության, ազգագրության և պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությանն առնչվող հարցեր։
Գիտաժողովին Պատմության ինստիտուտի գիտաշխատողներ Համո Սուքիասյանը, Միխաիլ Բադալյանը, Գայանե Ղազարյանը, Մարիամ Գրիգորյանը և Լիանա Նազարյանը հանդես եկան զեկուցումներով։
Գիտաժողովը կարևոր հարթակ էր գիտական ուսումնասիրությունների ներկայացման, մասնագիտական փորձի փոխանակման և պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման ու պահպանության ոլորտում համագործակցության զարգացման համար։

