Նոյեմբերի 25-ին Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հարություն Խաչատուրյանի, Լյուսի և Պատրիկ Ասլանյանների և Ժան Միշելի հեղինակած «Օսմանեան Թուրքիոյ հայ բնակավայրեր և կրոնական կալուածներ: Քանդումի ենթարկված ժառանգ մը» ֆրանսերեն գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Օսմանյան Թուրքիայում հայկական ժառանգության վերաբերյալ համեմատական ուսումնասիրությունը ներկյայացրեց Հարություն Խաչատուրյանը: