2016թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ պատմության ինստիտուտի գիտխորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը: Ամփոփվեցին գիտաշխատողների հերթական որակավորման հնգամյա և բաժինների վարիչների թափուր պաշտոնների մրցույթի արդյունքները:
Տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքների և գործուղումների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացրին ինստիտուտի գիտաշխատողները, հայցորդները և հեռական ասպիրանտները: Անցկացվեց ասպիրանստների և հայցորդների ատեստավորում: Ա. Մելքոնյանը, Հովհ. Ալեքսանյանը ներկայացրին Կ.Պոլիս և Լվով կատարած գիտական գործուղումները: