Վերջին օրերին հանրապետության ղեկավարությանը և գիտության ոլորտի պատասխանատուներին ուղղված մի նյութում, որ կրում է «Կոթողային խայտառակություն» արտասովոր վերնագիրը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հ. Դեմոյանը նույն հաստատության գիտական խորհրդի անունից, իբրև թե առաջնորդվելով «մասնագիտական պարտքով, այլ ոչ թե անձնական նախասիրություններով կամ միտումներով», քննարկման առարկա է դարձրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակված «Հայոց պատմության» բազմահատորյակի երրորդ հատորի առաջին և երկրորդ գրքերի, իր կարծիքով՝ «գիտականության և պրոֆեսիոնալ ցածր մակարդակով իրականացված լինելու» հարցը:
Սույն պատասխանով մաս առ մաս անդրադարձել ենք «գրախոսության» մեջ ներկայացված դիտողություններին, ինչպես նաև դրա ի հայտ գալու դրդապատճառներին:
«Գրախոսության» պատասխանը կարող եք ներբեռնել այստեղ: