Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300. միջազգային գիտաժողով

2017թ. հոկտեմբերի 24-25-ը ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպվում է միջազգային գիտաժողով` նվիրված Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ Ս. Ղազար կղզում հասատվելու 300-ամյակին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են հետևյալ մասնագիտական բաժանմունքներում.

 

  • Պատմություն
  • Բանասիրություն
  • Մշակույթ և արվեստ
  • Բնագիտական ժառանգություն

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հոկտեմբեր 8-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմումը, իսկ զեկուցման սեղմագիրը (մինչև 300 բառ) ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական գրախոսության փուլ, և միայն դրական արդ­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­նին:

Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե կհատկացվի հարց ու պատասխանի համար:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը: