2017 թ. դեկտեմբերի 16-17-ին ՀՀ Պաշտպանության նախարարության առնընթեր հասարակական խորհուրդը (նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյան) կազմակերպեց տարեվերջյան այցելությունը ԱՀ Պաշտպանության բանակի զորամասեր: Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՊԲ-ի շտաբից դասախոսները մեկնեցին տարբեր զորամասեր, գրեթե բոլոր ուղղություններով:
Դասախոսական անձնակազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատողները տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և այլ հաստատությունների դասախոսներ: