ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱԴՆԵՍ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Ս. թ. հունիսի 22-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանի «Մարդա­սիրության վկաները. Շվեյցարիայի մարդասիրական աջակցությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին. 1894-1923թթ.» (SWITZERLAND’S HUMANITARIAN CONTRIBUTION DURING THE ARMENIAN GENOCIDE IN THE OTTOMAN EMPIRE 1894-1923) անգլերեն գրքի շնորհանդեսը:

  

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանի խոսքով, որը արժևորեց գրքի հրատարակումը:

  

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր (ԱՄՆ) Աբրահամ Տերյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Ասլանյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և պատմական գիտությունների դոկտոր Արմեն Մարուքյանը:

    

Ավարտին ելույթ ունեցավ գրքի հեղինակը` Աբել Մանուկյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար: