ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԷԻՆ

Սույն թվականի հունիսի 23-24-ը Հայաստանի գիտության ու մշակույթի մի խումբ գիտաշխա­տողներ ու դասախոսներ, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, այցելեցին Արցախի Հանրապետության ՊԲ զորամասեր և հանդես եկան դասախոսություններով:

Այցելություն-դասախոսությունը կազ­­մակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը` Գե­ղամ Հարությունյանի գլխավորությամբ: Դասախոսությունները նվիրված էին Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

  

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դասախոսական խումբը ներկայացնում էին  տնօրեն, Աշոտ Մելքոնյանը, տնօրենի տեղակալ Կ. Խաչատրյանը, աշխատակիցներ Հ. Հարությունյանը, Վ. Մելիքյանը, Ա. Մարուքյանը, Ա. Ղամբարյանը, Ա. Խոսրոևան, Գ. Վարդանյանը, Գ. Հովհաննիսյանը, Ա. Մաղալյանը, Վ. Սարգսյանը, Ռ. Սահակյանը: