Ս. թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բաքու 1918. Հայերի ցեղասպանության շարունակությունը» խորագրով գիտաժողով՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախագահությամբ:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 9 զեկուցում: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցներ` Գևորգ Ս. Ստեփանյանը («Հայերի ցեղասպանության շարունակությունը Բաքվի նահանգում 1918-1920 թթ. և թուրք-ադրբեջանական իշխանությունների պատասխանատվությունը») և Արմեն Ց. Մարուքյանը («Բաքվի հայերի 1918 թ. ջարդերի պատմաիրավական գնահատականը»):
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկում և արդյունքների ամփոփում: