ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԻՊՐՈՍՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

2018 թվականի Հոկտեմբերի 26-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Փասիտի սրահում հայ ավանդական կուսակցությունները կազմակերպել էին հանդիսություն նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

Կազմակերպիչ հանձնախմբի անունից ուղերձով հանդես եկան պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, համայնքային գործիչներ Նաիրի Մուրադյանը և Գևորգ Զեյթունցյանը։ Օրվա բանախոսը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էր։ Նա ներկայացրեց Առաջին հանրապետության հռչակման ու կայացման ուղին, ընդգծեց այդ դարակազմիկ ժամանակաշրջանի պատմաքաղաքական նշանակությունը։ Ելույթ ունեցան կիպրահայ համայնքի գրական դեմքեր ու մշակութային խմբեր։ Հանդիսությունը եզրափակվեց Կիպրոսի թեմի առաջնորդ Խորեն արք. Տողրամաճյանը։ Ա. Մելքոնյանն այցելեց առաջնորդարան, Սբ Աստվածածին եկեղեցի, Նիկոսիայի, Լառնակայի և Լիմասոլի Նարեկ հայկական դպրոցներ։ Նա եղավ նաև փակված Մելքոնյան վարժարանի անմխիթար վիճակում գտնվող մասնաշենքերում, թուրքերի կողմից Կիպրոսի բռնազավթված մասում և այցելեց երբեմնի հաjկական թաղամասում գտնվող Սբ Աստվածածին եկեղեցի։